00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անասնաբույժների պակասը շարունակվում է, մասնագետներին անգամ դրսից են հրավիրում

© AP Photo / Matthias SchraderԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ոլորտային պատասխանատու մարմինները մասնագիտության գրավչությունը մեծացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, որոնք դեռևս բավարար արդյունքներ չեն տալիս։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը ծերանում է, ամեն տարի ավելի քիչ թվով երիտասարդներ են անասնաբույժ դառնալու որոշում կայացնում։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։
Այսօր համայնքային անասնաբույժների միջին տարիքը 65-ն է, ուստի բավականին դժվար է նաև մեծ տարիք ունեցող անասնաբույժների համար վերապատրաստումների ծրագրեր իրականացնելը, քանի որ նրանք միշտ չէ, որ բաց են նորարարությունների նկատմամբ։
«Այսօր իրականացվում են պատվաստողների վերապատրաստման ծրագրեր, բայց նրանք անասնաբույժներ չեն, սահմանափակ գիտելիքների են տիրապետում, որոնք բավարար են միայն կենդանիներին տարբեր հիվանդությունների դեմ պատվաստելու համար»,- նշեց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ոլորտում մեծ պահանջարկ կա, բայց անասնաբույժի մասնագիտությունն այսօր Հայաստանում գրավիչ չէ․ վարձատրությունը չի գրավում, աշխատանքային պայմաններն էլ ծանր են։ Եթե մասնավոր հատվածում վարձատրությունը բավականին բարձր է, կարող է 800 հազարից մեկ միլիոնի հասնել, ապա համայնքային անասնաբույժները բավականին ցածր աշխատավարձ են ստանում։
«Անգամ անասնաբուժական մասնավոր կլինիկաներում, որտեղ շուն և կատու են բուժում, մասնագետների պակաս կա, էլ չենք խոսում գյուղերում խոշոր եղջերավոր անասունների հետ աշխատող մասնագետների մասին»,- ասում է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ֆերմերային մեծ տնտեսություններն անգամ ստիպված են արտերկրից մասնագետների հրավիրել, օրինակ, Ռուսաստանից։
Սպանդանոցներում արձանագրված խախտումների թիվը 2023-ին ավելացել է․ ՍԱՏՄ
Խնդրի մասին ոլորտային բոլոր պատասխանատու կառույցները լավատեղյակ են, մասնագիտության գրավչությունը մեծացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, որոնք, սակայն, դեռևս բավարար արդյունքներ չեն տալիս։
Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրեց, որ որոշ մասնագիտությունների գծով սովորողներին կտրվի ամսական 70 հազար դրամի չափով կրթաթոշակ։ Այդ մասնագիտությունների շարքում էին նաև անասնաբուժությունն ու անասնաբուծությունը։
Ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարին մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության մոտ՝ պահանջելով գործադիրից վերանայել վերաբերմունքը այդ մասնագիտության ներկայացուցիչների նկատմամբ և բարելավել աշխատանքային պայմանները։ Անասնաբույժներն ասում էին, որ իրենց մասնագիտությունը վերացման եզրին է, իսկ դեռ աշխատող անասնաբույժներին կարելի է «Կարմիր գրքում» գրանցել։ Մեկ կենդանու համար պետությունը վճարում է տարեկան 200 դրամ, այսինքն՝ մարզում աշխատող անասնաբույժի աշխատավարձը գլխաքանակից է կախված, տատանվում է տարեկան 200-300 հազար դրամի միջակայքում։
2012 թ․-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 630 անասնաբույժ և տարածաշրջանային համաճարակաբան, որոնք աշխատում էին «Անասնաբուժա-սանիտարական, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: Ներկայումս նրանց թիվը մի քանի անգամ պակասել է։
Լրահոս
0