https://arm.sputniknews.ru/20231222/rusastani-ev-irani-artgvortsnakhararnery--herakhvosazrujc-en-unecel-70377700.html
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Sputnik Արմենիա
Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող... 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T16:40+0400
2023-12-22T16:40+0400
2023-12-26T21:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սերգեյ լավրով
հոսեյն ամիր աբդոլլահիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47523591_0:0:1600:901_1920x0_80_0_0_49629473bdd1588f6d084608fddb0454.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Իրանի նախագահի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունները շատ հագեցած են եղել:Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47523591_82:0:1506:1068_1920x0_80_0_0_7c50083574515435fbe2e299651ec12a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, հոսեյն ամիր աբդոլլահիան
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
16:40 22.12.2023 (Թարմացված է: 21:12 26.12.2023) Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Իրանի նախագահի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։ Նախարարները նաև ստուգել են առաջիկա շփումների ժամանակացույցը», - նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունները շատ հագեցած են եղել:
Օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ: