https://arm.sputniknews.ru/20231210/khaghaghutjan-pajmanagrum-arcakhi-masin-ket-eghel-e-bajc-hanvel-e-vardan-oskanjan-69885896.html
Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան
Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան
Sputnik Արմենիա
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն վերջին հնարավորություն՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ: 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T19:51+0400
2023-12-10T19:51+0400
2023-12-10T19:55+0400
վարդան օսկանյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_0:0:1600:900_1920x0_80_0_0_bc52d2cf427ce028555d1a7cca60a57a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման:«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։Վարդան Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասում է Օսկանյանը։Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_295:0:1495:900_1920x0_80_0_0_4d17ea3551d5cd9efb71684e947b7a63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, խաղաղության պայմանագիր
վարդան օսկանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, խաղաղության պայմանագիր
Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան
19:51 10.12.2023 (Թարմացված է: 19:55 10.12.2023) ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն վերջին հնարավորություն՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։ Այս մասին այսօր իր
ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման:
«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։
Վարդան Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:
Նա հիշեցնում է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր:
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասում է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկեց աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։