https://arm.sputniknews.ru/20231206/hh-n-u-irann-ashkhatum-en-araqsi-vrajvov-nvor-kamrji-nakhagtsi-vra-pvokhnakharary-manramasnum-e-69647783.html
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է
Sputnik Արմենիա
Գործող կամրջի թողունակությունն արդեն չի համապատասխանում երկու երկրների միջև աճող բեռնահոսքին։ 06.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-06T08:55+0400
2023-12-06T08:55+0400
2023-12-06T08:55+0400
արաքս գետ
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
քրիստինե ղալեչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1049/88/10498859_0:149:1600:1049_1920x0_80_0_0_4720ee323f8058682704d37e2f42c62c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։ՀՀ-ի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. ՍոբհանիՉի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամենահարավային հատվածը կառուցում է «Աբադ Ռահան Փարս» և «Արիանա թունել Սադ» ընկերությունների իրանական կոնսորցիումը: Պայմանագիրը կնքվել է Երևանում 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ էլ որոշում կայացվեց ձևավորել Հայաստան-Իրան աշխատանքային խումբ՝ Արաքս գետի վրա ևս մեկ սահմանային կամուրջ կառուցելու համար։Երկու պետությունների սահմանին գործող կամուրջը փոքր թողունակություն ունի։ Բացի այդ, անցյալ դարում ստեղծված կառույցն արդեն քայքայվել է։ Հայաստանն արդիականացնում է «Մեղրի» անցակետը՝ պատրաստելով այնտեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կարագացնեն բեռների զննումն ու մեքենաների բացթողումը։
արաքս գետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1049/88/10498859_2:0:1598:1197_1920x0_80_0_0_af16be4dc0036599b5eee06f7cfea043.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաքս գետ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, քրիստինե ղալեչյան
արաքս գետ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, քրիստինե ղալեչյան
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է
Գործող կամրջի թողունակությունն արդեն չի համապատասխանում երկու երկրների միջև աճող բեռնահոսքին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը
Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։
Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։
«Ընկերությունը պետք է մեծ քանակությամբ տեխնիկա մոբիլիզացնի, ճամբար ստեղծի։ Մեր նախնական գնահատմամբ՝ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի փետրվարից ոչ ուշ։ Մենք սպասում ենք իրանական ընկերության աշխատանքային ծրագրին», - ասաց Ղալեչյանը։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ամենահարավային հատվածը կառուցում է «Աբադ Ռահան Փարս» և «Արիանա թունել Սադ» ընկերությունների իրանական կոնսորցիումը: Պայմանագիրը կնքվել է Երևանում 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ էլ որոշում կայացվեց ձևավորել Հայաստան-Իրան աշխատանքային խումբ՝ Արաքս գետի վրա ևս մեկ սահմանային կամուրջ կառուցելու համար։
Երկու պետությունների սահմանին գործող կամուրջը փոքր թողունակություն ունի։ Բացի այդ, անցյալ դարում ստեղծված կառույցն արդեն քայքայվել է։ Հայաստանն արդիականացնում է «Մեղրի» անցակետը՝ պատրաստելով այնտեղ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կարագացնեն բեռների զննումն ու մեքենաների բացթողումը։