https://arm.sputniknews.ru/20231202/turqiaji-het-sahmani-margara-ancakety-patrast-e-shahagvortsman-hh-agn-69474693.html
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հայաստանը դրական ազդակներ է ակնկալում թուրքական կողմից՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում։ 02.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-02T09:55+0400
2023-12-02T09:55+0400
2023-12-02T09:55+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մարգարա
անցակետ
հայաստան
թուրքիա
սահման
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56790210_0:84:1600:984_1920x0_80_0_0_cdd5a2b95cf1303f6d29d41d44a7d971.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Դավիթ Գալստյան. Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։Նոյեմբերի կեսերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ նոր անցակետի շինարարությունը մոտենում է ավարտին:Դրանից առաջ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մաքսային հսկման և վերահսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ շենքերն ու շինությունները կառուցվել են, կատարվում են ներքին հարդարման, ինժեներական հաղորդակցությունների մոնտաժման և բարեկարգման աշխատանքներ։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
մարգարա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56790210_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ab07b191aac3ed4df25dd36623995474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարգարա, անցակետ, հայաստան, թուրքիա, սահման, հարցում
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարգարա, անցակետ, հայաստան, թուրքիա, սահման, հարցում
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը դրական ազդակներ է ակնկալում թուրքական կողմից՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Դավիթ Գալստյան. Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման,
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։
Նոյեմբերի կեսերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ նոր անցակետի շինարարությունը մոտենում է ավարտին:
Դրանից առաջ ՊԵԿ-ից
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մաքսային հսկման և վերահսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ շենքերն ու շինությունները կառուցվել են, կատարվում են ներքին հարդարման, ինժեներական հաղորդակցությունների մոնտաժման և բարեկարգման աշխատանքներ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։