https://arm.sputniknews.ru/20231117/44orja-paterazmi-masin-patmvogh-filmy-haghtel-e-vaveragrakan-kinvoji-amsterdami-paratvonum-68713380.html
44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում
44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում
Sputnik Արմենիա
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T09:40+0400
2023-11-17T09:40+0400
2023-11-17T09:51+0400
ֆիլմ
մրցանակ
վավերագրական
ամստերդամ
արցախյան պատերազմ
անհետ կորած
շողակաթ վարդանյան
«1489» ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68713025_0:54:1280:774_1920x0_80_0_0_79c48a23a68146eb1c1d2303ef9c9e70.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում(Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։Երիտասարդ հայ ռեժիսորի ստացած հաջորդ մրցանակը կինոքննադատները և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը որակվել են որպես ֆիլմ, որը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին։ «Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու ջանքով»,–ասել են կինոքննադատները:Վեց ամիս անց եղբոր ոսկորները հայտնաբերվել են, սակայն պարզելու համար, թե արդյոք դրանք իսկապես Սողոմոնի մնացորդներն են, անհրաժեշտ է եղել ԴՆԹ թեստ անցկացնել։ Ընտանիքը ստիպված է եղել մեկուկես տարի սպասել արդյունքներին։
ամստերդամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68713025_88:0:1192:828_1920x0_80_0_0_161c9760bd0d4d1d028e3b4e313c490e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլմ, մրցանակ, վավերագրական, ամստերդամ, արցախյան պատերազմ, անհետ կորած, շողակաթ վարդանյան, «1489» ֆիլմ
ֆիլմ, մրցանակ, վավերագրական, ամստերդամ, արցախյան պատերազմ, անհետ կորած, շողակաթ վարդանյան, «1489» ֆիլմ
44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում
09:40 17.11.2023 (Թարմացված է: 09:51 17.11.2023) Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում(Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է. «Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»։
Երիտասարդ հայ ռեժիսորի ստացած հաջորդ մրցանակը կինոքննադատները և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը որակվել են որպես ֆիլմ, որը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին։ «Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու ջանքով»,–ասել են կինոքննադատները:
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Երիտասարդ ռեժիսորը, օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը, նկարահանել է եղբոր որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձառությունները, որոնց միջով նա և իր ընտանիքը ստիպված էին անցնել:
Վեց ամիս անց եղբոր ոսկորները հայտնաբերվել են, սակայն պարզելու համար, թե արդյոք դրանք իսկապես Սողոմոնի մնացորդներն են, անհրաժեշտ է եղել ԴՆԹ թեստ անցկացնել։ Ընտանիքը ստիպված է եղել մեկուկես տարի սպասել արդյունքներին։