https://arm.sputniknews.ru/20231003/turqiaji-zu-n-qrderi-dem-nvor-odajin-gvortsvoghutjun-e-irakanacrel-iraqi-hjusisum-66821983.html
Թուրքիայի ԶՈւ-ն քրդերի դեմ նոր օդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի ԶՈւ-ն քրդերի դեմ նոր օդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Sputnik Արմենիա
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է ՔԱԿ-ի 16 օբյեկտի ոչնչացման մասին: 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T23:30+0400
2023-10-03T23:30+0400
2023-10-03T23:30+0400
թուրքիա
իրաք
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/03/23974877_0:84:1600:984_1920x0_80_0_0_711550ca273a9ddfb256f136fcada00b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ նոր օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։Նշենք, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Անկարայի կենտրոնում` ՆԳՆ–ի շենքի մոտ, ահաբեկչության փորձի մասին հաղորդագրությունից հետո Թուրքիայի ուժայինները սկսել են «Հերոսներ» հակաահաբեկչական գործողություն իրականացնել ամբողջ երկրում։ «A Haber» հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչության փորձի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այս իրադարձություններից հետո հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի օբյեկտների ուղղությամբ օդային հարվածների մասին:Թուրքիան կարող է անդրսահմանային գործողություն իրականացնել ՔԱԿ-ի զինյալների դեմ. ԶԼՄ«2023 թվականի հոկտեմբերի 3-ին` ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների օբյեկտներին Իրաքի հյուսիսում։ Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 16 օբյեկտ... Իրականացված գործողությունների ընթացքում հայրենական արտադրության սպառազինության առավելագույն կիրառման հաշվին մեծ թվով ահաբեկիչներ են չեզոքացվել, - նշված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է երկրում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ:Թուրքիայում ձերբակալվել է ՔԱԿ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդ
թուրքիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/03/23974877_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3594d6002545a954a4764b515005bb49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իրաք, քուրդ
Թուրքիայի ԶՈւ-ն քրդերի դեմ նոր օդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է ՔԱԿ-ի 16 օբյեկտի ոչնչացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ նոր օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Անկարայի կենտրոնում` ՆԳՆ–ի շենքի մոտ, ահաբեկչության փորձի մասին հաղորդագրությունից հետո Թուրքիայի ուժայինները սկսել են «Հերոսներ» հակաահաբեկչական գործողություն իրականացնել ամբողջ երկրում։ «A Haber» հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչության փորձի պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այս իրադարձություններից հետո հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի օբյեկտների ուղղությամբ օդային հարվածների մասին:
«2023 թվականի հոկտեմբերի 3-ին` ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների օբյեկտներին Իրաքի հյուսիսում։ Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 16 օբյեկտ... Իրականացված գործողությունների ընթացքում հայրենական արտադրության սպառազինության առավելագույն կիրառման հաշվին մեծ թվով ահաբեկիչներ են չեզոքացվել, - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում: Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է երկրում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: