https://arm.sputniknews.ru/20230908/hh-qiqbvoqsingi-havaqakany-5-medal-e-nvatshel-turqiajum-anckacvats-evrvopaji-arajnutjunum-65504813.html
ՀՀ քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
ՀՀ քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
Sputnik Արմենիա
Ֆեդերացիայի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով: 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T17:45+0400
2023-09-08T17:45+0400
2023-09-08T17:45+0400
քիքբոքսինգ
սպորտ
մեդալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/08/65503234_41:0:752:400_1920x0_80_0_0_15793c16a8a276bd602cac6a069f7011.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի քիքբոքսինգի մինչև 18 տարեկանների հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 13-ամյա Մարկ Միքայելյանը (32 կգ) և 13-ամյա Սերժ Պապյանը (32 կգ) լայթ և կիդլայթ ոճերում նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (51 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ֆուլ-կոնտակտ ոճում:Ֆեդերացիայի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով:Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչները նաև մի շարք հուզող հարցեր են բարձրացրել՝ կապված, մասնավորապես, մարզական կոչումների և ֆեդերացիաների ֆինանսավորման կարգի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզիկները կստանան իրենց հասանելիք մարզական կոչումները, իսկ մարզիչների պարագայում համընդհանուր մոտեցումը որոշակիորեն փոխվել է, և այդ գործընթացն այժմ դադարեցված է:Ինչ վերաբերում է ֆինանսավորման կարգին, ապա այս տարվանից Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան ընդգրկված է պետական ֆինանսավորման ծրագրերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/08/65503234_130:0:663:400_1920x0_80_0_0_986f0c88002bfa4d9cc476972fb27a8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քիքբոքսինգ, սպորտ , մեդալ
քիքբոքսինգ, սպորտ , մեդալ
ՀՀ քիքբոքսինգի հավաքականը 5 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
Ֆեդերացիայի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի քիքբոքսինգի մինչև 18 տարեկանների հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 13-ամյա Մարկ Միքայելյանը (32 կգ) և 13-ամյա Սերժ Պապյանը (32 կգ) լայթ և կիդլայթ ոճերում նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (51 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ֆուլ-կոնտակտ ոճում:
Ֆեդերացիայի ներկայացուցիչների գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչները նաև մի շարք հուզող հարցեր են բարձրացրել՝ կապված, մասնավորապես, մարզական կոչումների և ֆեդերացիաների ֆինանսավորման կարգի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզիկները կստանան իրենց հասանելիք մարզական կոչումները, իսկ մարզիչների պարագայում համընդհանուր մոտեցումը որոշակիորեն փոխվել է, և այդ գործընթացն այժմ դադարեցված է:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման կարգին, ապա այս տարվանից Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան ընդգրկված է պետական ֆինանսավորման ծրագրերում: