https://arm.sputniknews.ru/20230819/baqun-hrazharvum-e-vtari-hetevanqvov-mahacats-arcakhci-aghjka-din-teghapvokhel-hajreniq-agn-64619362.html
Բաքուն հրաժարվում է վթարի հետևանքով մահացած արցախցի աղջկա դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ
Բաքուն հրաժարվում է վթարի հետևանքով մահացած արցախցի աղջկա դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաձայնություն չի ստացել Հելեն Դադայանին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ: 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T12:11+0400
2023-08-19T12:11+0400
2023-08-19T12:19+0400
արցախ
անի բադալյան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/12/64603262_0:0:1602:901_1920x0_80_0_0_ff8e6d15152ba135471b8d0a9a80bfd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը մերժում է խոշոր ավտովթարից մահացած Լեռնային Ղարաբաղի բնակչուհուն հայրենիք տեղափոխելու հարցում։ Այս մասին «X»-ում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը հայրենիք տեղափոխել, որպեսզի այնտեղ նրան հուղարկավորեն»,– գրել է Բադալյանը։Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել էին, որ ԿԽՄԿ–ն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/12/64603262_311:0:1512:901_1920x0_80_0_0_5eb15189ff3797f34a9dba2830048b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անի բադալյան, ադրբեջան, լաչինի միջանցք
արցախ, անի բադալյան, ադրբեջան, լաչինի միջանցք
Բաքուն հրաժարվում է վթարի հետևանքով մահացած արցախցի աղջկա դին տեղափոխել հայրենիք. ԱԳՆ
12:11 19.08.2023 (Թարմացված է: 12:19 19.08.2023) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաձայնություն չի ստացել Հելեն Դադայանին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը մերժում է խոշոր ավտովթարից մահացած Լեռնային Ղարաբաղի բնակչուհուն հայրենիք տեղափոխելու հարցում։ Այս մասին
«X»-ում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը հայրենիք տեղափոխել, որպեսզի այնտեղ նրան հուղարկավորեն»,– գրել է Բադալյանը։
Ավելի վաղ
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել էին, որ ԿԽՄԿ–ն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։