https://arm.sputniknews.ru/20230815/iravapahnery-grvohel-en-kievpechvorjan-majravanqi-ereq-masnashenqery-tesanjut-64441770.html
Իրավապահները գրոհել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը. տեսանյութ
Իրավապահները գրոհել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կիև–Պեչորյան մայրավանքի հյուրանոցային մասնաշենքում կոտրել են կողպեքները, զինված ոստիկանները ներս են մտել։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T11:09+0400
2023-08-15T11:09+0400
2023-08-15T11:10+0400
ուկրաինա
եկեղեցի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0f/64439462_0:179:478:447_1920x0_80_0_0_8c1ee057a97cd3b4f5819fbe221cf14a.jpg
Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը, որտեղ ապրում են ուխտավորներն ու վանականների մի մասը։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցին (ՈւՈւԵ)։Ուղղափառ լրագրողների միությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կիև–Պեչորյան մայրավանքի հյուրանոցային մասնաշենքում կոտրել են կողպեքները, զինված ոստիկանները ներս են մտել։Օգոստոսի 10-ին Կիևի դատարանը բավարարել է գույքի օգտագործման խոչընդոտները վերացնելու մասին Կիև–Պեչորյան մայրավանքի դեմ ներկայացրած հայցը։ Կիև–Պեչորյան մայրավանքի փաստաբան, կանոնիկ ՈւՈւԵ–ի ավագ քահանա Նիկիտա Չեկմանը հայտարարել է, որ Ուկրաինայի պատմության մեջ սա ամենախայտառակ դատական որոշումն է։Կիև–Պեչորյան մայրավանքում հայտարարել են մասնաշենքերից մեկի գրավման մասին. կադրերՎերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքների զանգվածային ալիք են բարձրացրել։ Պատճառ բերելով Ռուսաստանի հետ կապը` Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշել են արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել Ուկրաինայի ամբողջ տարածքում այն փաստացի արգելելու մասին։ Եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ-ի հոգևորականների դեմ, «հակահետախուզական միջոցառումներ» իրականացնել, խուզարկել եպիսկոպոսներին ու քահանաներին` տաճարներում և վանքերում «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ որոնելով:Կիև-Պեչորյան մայրավանքի ծխականների ավանդույթները և իրավունքները պետք է հարգել. Գարեգին Բ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0f/64439462_0:133:478:491_1920x0_80_0_0_78450f722f04d567798cc5fb8bc270fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
ուկրաինա, եկեղեցի, տեսանյութեր, տեսանյութ, видео
Իրավապահները գրոհել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը. տեսանյութ
11:09 15.08.2023 (Թարմացված է: 11:10 15.08.2023) Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կիև–Պեչորյան մայրավանքի հյուրանոցային մասնաշենքում կոտրել են կողպեքները, զինված ոստիկանները ներս են մտել։
Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը, որտեղ ապրում են ուխտավորներն ու վանականների մի մասը։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցին (ՈւՈւԵ)։
Ուղղափառ լրագրողների միությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կիև–Պեչորյան մայրավանքի հյուրանոցային մասնաշենքում կոտրել են կողպեքները, զինված ոստիկանները ներս են մտել։
«Հենց այս պահին գրոհ է սկսվել մայրավանքի 54, 57 և 58–րդ մասնաշենքերի վրա։ Կիև–Պեչորյան մայրավանքից հայտնում են, որ ոստիկանությունը շղթայել է նշված մասնաշենքերը։ Նրանք արդեն կոտրել են կողպեքներն ու ներխուժել 57-րդ մասնաշենք։ Այդ մասնաշենքերում ոչ միայն ուխտավորներ են ապրում, այլև Կիև–Պեչորյան մայրավանքի վանականների մի մասը», – ասվում է ՈւՈւԵ–ի տելեգրամյան ալիքում։
Օգոստոսի 10-ին Կիևի դատարանը բավարարել է գույքի օգտագործման խոչընդոտները վերացնելու մասին Կիև–Պեչորյան մայրավանքի դեմ ներկայացրած հայցը։ Կիև–Պեչորյան մայրավանքի փաստաբան, կանոնիկ ՈւՈւԵ–ի ավագ քահանա Նիկիտա Չեկմանը հայտարարել է, որ Ուկրաինայի պատմության մեջ սա ամենախայտառակ դատական որոշումն է։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքների զանգվածային ալիք են բարձրացրել։ Պատճառ բերելով Ռուսաստանի հետ կապը` Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշել են արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել Ուկրաինայի ամբողջ տարածքում այն փաստացի արգելելու մասին։ Եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ-ի հոգևորականների դեմ, «հակահետախուզական միջոցառումներ» իրականացնել, խուզարկել եպիսկոպոսներին ու քահանաներին` տաճարներում և վանքերում «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ որոնելով: