00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արագած» ծրագրի շուրջ ծագած աղմուկն ու էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

© Photo«Արագած» նախագիծը
«Արագած» նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Բաժանորդագրվել
Արագածի փեշերին դահուկային հանգստավայր կառուցելու ներդրումային նախագծի շուրջ աղմուկ է բարձրացել։ Մինչ «Արագեյթը» «ՌԻԴ»–ի դեմ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ անաչառ որոշում է կայացվել և հաղթել է արժանին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին։
Որոշումն ընդունելուց 4 ամիս անց, սակայն, նախագծի վերաբերյալ կրքերը թեժացել են։
Բանն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ է պատրաստել, որում «ՌԻԴ» ՍՊԸ–ի գլխավոր մրցակցի` մրցույթում պարտված «Արագեյթի» գործընկեր ֆրանսիական Société des 3 Vallées-ի (Սոսիետե դե թղուա վալեն) տնօրեն Պասկալ դը Տիերսանթը հայտարարում է, թե կասկածում է մրցույթի անաչառության վրա։ Ռեպորտաժում նա ասում է` զարմացել է, երբ տեսել է «ՌԻԴ» ընկերության լեռնադահուկային հատվածի նախագիծը, որն «ընդամենը մի թղթի կտոր էր»։
Ի պատասխան «ՌԻԴ» ընկերությունն արդեն իսկ հերքում է տարածել` նշելով, որ իրենց նախնական նախագիծը եղել է 120 էջ։ Բացի այդ, ներկայացվում է, որ Պասկալ դը Տիերսանթի ներկայացրած կազմակերպությունը զբաղվում է Ֆրանսիայի որոշ լեռնադահուկային հանգստավայրերի տոմսերի վաճառքով:
© Photo : official site of Société des 3 ValléesՊասկալ դը Տիերսանթ
Директор французской Société des 3 Vallées Паскаль де Тьерсант - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Պասկալ դը Տիերսանթ
Հղում անելով ֆրանսիական և բրիտանական լրատվամիջոցներին` «ՌԻԴ» ընկերությունը հայտնում է, որ 2021 թվականին Պասկալը հայտնվել է աղմկահարույց հետաքննության կենտրոնում և նույնիսկ ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից՝ ֆրանսիական հայտնի առողջարանների տոմսերի ապօրինի վաճառքի համար:
«ՌԻԴ»–ը ներկայացնում է նաև «Արագեյթի» նախագծի պոտենցիալ նախագծողներից մեկի՝ ֆրանսիական MDP ընկերության նախագահ և հիմնադիր Էնթոնի Ջուլիանի հետ նամակագրությունը, որում հարցնում են, թե ով է պարոն Պասկալը։ Ընկերության հիմնադիրը հայտնում է, որ Պասկալն իր հաճախորդն է, այսինքն` հանդիսանում է միջնորդ։
© PhotoՖրանսիական MDP ընկերության նախագահ և հիմնադիր Էնթոնի Ջուլիանի հետ նամակագրությունը
Паскаль посредник - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Ֆրանսիական MDP ընկերության նախագահ և հիմնադիր Էնթոնի Ջուլիանի հետ նամակագրությունը
Բացի այդ, «ՌԻԴ»–ից պնդում են, որ իրենց այս նախագիծը դեռևս 2018 թվականին է արժանացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությանը, ավելին` համագործակցության համաձայնագրեր են կնքվել։ Սակայն իրենց համար անսպասելի կերպով 2021–ին նշված տարածքում ներդրումային ծրագրի համար մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Արագեյթը»։
«Ինչ-որ հրաշքով հայտնվեց մեկ այլ ընկերություն, որն իբր ցանկանում էր ներդրումներ կատարել նույն տեղում՝ նույն հողերում։ Բայց, ինչպես գիտեք, հրաշքներ չեն լինում: Չէ՞ որ «Արագեյթը» հայտնվել է Վերմիշյանի Կուրշավել կատարած այցից հետո»,–հայտնում են ընկերությունից` ակնարկելով, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն իր մոտ հայտնված նախագիծը փոխանցել է «Արագեյթ ինվեսթմենթ» ՓԲ–ին։
Sputnik Արմենիան այս և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Ամբողջական պարզաբանում ստանալ չհաջողվեց. նախարարության պատասխանից հասկացվում է միայն այն, որ «ՌԻԴ» ընկերության ներդրումային ծրագիրը մի շարք առավելություններ է ունեցել, կայացված որոշումն էլ անաչառ է։
Կոնդի բնակիչը հարևանի տանը բռնկված հրդեհից հետո առանց տանիքի է մնացել. ո՞վ է պատասխանատու
«Հանձնաժողովի անդամների կողմից գնահատվել են երկու ներդրումային ծրագրերը՝ համաձայն նախապես հաստատված գնահատման չափորոշիչների, և ընդունվել է համապատասխան եզրակացություն։ Հանձնաժողովի անդամների կողմից երկու ներդրումային ծրագրերի գնահատման ամփոփման արդյունքում «ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը «Արագեյթ ինվեսթմենթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համեմատ ստացել է առավել բարձր միավոր։ Արդյունքում, հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, և սկսվել է գործընթաց «ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտի մասով համապատասխան իրավական ակտի մշակման և հետագայում հաստատման նպատակով»,–նշված է հարցման պատասխանում։
Մենք նաև խնդրել էինք պարզաբանել, թե նախարարությունն ինչ տեղեկություն ունի Պասկալ դը Տիերսանթի մասին։
«Պասկալ դը Տիերսանթը, որը սկզբում ներկայանում էր որպես «Արագեյթ ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչ, այնուհետև, ըստ մեր տեղեկությունների, հանդիսանում է ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչ»,–հայտնում է նախարարությունը` փաստացի հաստատելով «ՌԻԴ» ընկերության տեղեկությունները։
Նախարարությունը չի հերքում «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում տեղ գտած այն տեղեկությունը, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մրցույթից հետո կապ է հաստատել մրցույթում պարտված «Արագեյթի» գործընկեր ֆրանսիական երկու խոշոր ընկերությունների հետ և առաջարկել համագործակցել «ՌԻԴ»–ի հետ։
«Հաշվի առնելով երկու ընկերությունների կողմից ներկայացված հայտերի բովանդակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վերջիններիս առաջարկվել է հնարավորության դեպքում գործակցել միմյանց հետ (B2B մոտեցում)»,–հայտնում են նախարարությունից։
Խաղով ու պարով պայքարում են խնդիրների դեմ. կյանքը Երևանում գործող «հիշողության սրճարանում»
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից չեն մեկնաբանում, թե արդյոք մրցույթում իսկապես երկու իրար շատ նման նախագծեր են հայտնվել, և արդյոք հիմնավոր են «ՌԻԴ» ընկերության կասկածներն այն մասին, իրենց նախագիծը Վերմիշյանի ձեռքով հայտնվել է ֆրանսիական ընկերությունների տրամադրության տակ։
Նշվում է միայն, որ երկու ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերը պարունակում են լեռնադահուկային համալիր, զբոսաշրջային կենտրոն ստեղծելու վերաբերյալ դրույթներ։
«Այնուամենայնիվ, «ՌԻԴ» ընկերության կողմից ներկայացված ծրագրում առկա են դրույթներ նաև ամառային և ձմեռային զբոսաշրջային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման, 300 փոքր ֆերմաների, ինչպես նաև ջրամբարի կառուցման վերաբերյալ»,–հայտնում են նախարարությունից։
Անդրադառնալով այն հարցին, թե պետությունը վերահսկողական ի՞նչ գործառույթներ ունի, որպեսզի «ՌԻԴ»–ի նախագիծը կյանքի կոչվի այն մոդելով, որով հաղթել է մրցույթում, նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հավանություն է տրվել «Արագած» ներդրումային ծրագրին, միաժամանակ հիշյալ որոշմամբ սահմանվել են նաև կողմերի պարտավորությունները։
Ըստ այդմ, ծրագրի ձախողման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն` հաղթող ընկերությանը պարտավորեցնելով հոգալ տարածքն իր նախնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ ծախսերը, կամ անհրաժեշտ հաշվետվությունները չներկայացնելու դեպքում վճարել տուգանք։
Լրահոս
0