https://arm.sputniknews.ru/20230714/pashinjany-shnvorhavvorel-e-makrvonin-ev-krkin-hravirel-hajastan-62728401.html
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և կրկին հրավիրել Հայաստան
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և կրկին հրավիրել Հայաստան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում գործադրած ջանքերի համար։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T12:36+0400
2023-07-14T12:36+0400
2023-07-14T12:43+0400
հայաստան
ֆրանսիա
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48913703_0:87:1670:1026_1920x0_80_0_0_fa46ba84c55ca8b7c92ca26543fd2d51.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին և վերստին հրավիրել Հայաստան։ Ուղերձը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։2022 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանը շնորհավորական նամակ էր հղել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և Հայաստան հրավիրել նրան։ Նույն տարվա հուլիսին նա Մակրոնին շնորհավորական նամակ էր հղել Ազգային տոնի առթիվ և նորից հրավիրել Հայաստան։Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ արժևորում է Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։Փաշինյանը Մակրոնին երախտագիտություն է հայտնել նաև Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը պանթեոն տեղափոխելու որոշման համար` նշելով, որ այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը։ Ամրոցը կառուցվել է 1370-1382թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ, ունեցել է 8 քարե բարձր աշտարակ, 30–մետրանոց ատամնավոր պատեր: Բաստիլը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1a/48913703_93:0:1577:1113_1920x0_80_0_0_733ef91345e73b5b2c5c976b78496e89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և կրկին հրավիրել Հայաստան
12:36 14.07.2023 (Թարմացված է: 12:43 14.07.2023) ՀՀ վարչապետը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում գործադրած ջանքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին և վերստին հրավիրել Հայաստան։ Ուղերձը հրապարակվել է
ՀՀ վարչապետի կայքում։
2022 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանը
շնորհավորական նամակ էր հղել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և Հայաստան հրավիրել նրան։ Նույն տարվա հուլիսին նա Մակրոնին շնորհավորական նամակ էր հղել Ազգային տոնի առթիվ և
նորից հրավիրել Հայաստան։
«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։ Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ արժևորում է Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։
Փաշինյանը Մակրոնին երախտագիտություն է հայտնել նաև Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը պանթեոն տեղափոխելու որոշման համար` նշելով, որ այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:
«Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը»,– եզրափակել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը։ Ամրոցը կառուցվել է 1370-1382թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ-Անտուան դարպասների մոտ, ունեցել է 8 քարե բարձր աշտարակ, 30–մետրանոց ատամնավոր պատեր: Բաստիլը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: