00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գիտնականները կսկսեն ուսումնասիրել աուտիզմի առաջացման պատճառները

© Unsplash / Yassine KhalfalliՄիկրոսկոպ
Միկրոսկոպ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2023
Բաժանորդագրվել
Գիտնականներն արդեն ուսումնասիրել են աուտիզմի հավանական պատճառները մարդկանց և լաբորատոր կենդանիների վրա։ Այժմ ուզում են ավելի հստակ պարզել` որ նյութերը կարող են պատասխան տալ հղի կնոջ (և սաղմերի), ինչպես նաև երեխաների և մեծահասակների օրգանիզմում աուտիզմի առաջացման համար։
Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականները նախատեսում են ուսումնասիրություն սկսել մինչ օրս աշխարհում ոչ մեկի կողմից մինչև վերջ չպարզված աուտիկ սպեկտրի խախտումների պատճառները բացահայտելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց COBRAIN գլխուղեղի հետազոտման կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։
© Photo : provided by Mariam Movsisyan, Yerevan State Medical UniversityՆյարդաֆիզիոլոգ Ալան Կալուևը և Երևանի բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը
 Российско-американский нейрофизиолог Алан Калуев и проректор по науке Ереванского медицинского университета Константин Енкоян на строительстве центра COBRAIN в ЕрМУ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2023
Նյարդաֆիզիոլոգ Ալան Կալուևը և Երևանի բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը
«Աուտիզմի կենսաբանական մարկերներ ենք ուզում փնտրել նաև հղիների մոտ, որպեսզի ամենավաղ փուլում արդեն գոնե անուղղակի դատենք, թե ինչպիսի խանգարումներ կարող են զարգանալ պտղի մոտ»,–բացատրել է նա։

Երբ աուտիզմն ավելի խորն է

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականներն արդեն լաբորատոր առնետների վրա հայտնի մոդելով աուտիզմի մոդելավորում իրականացրել են (արդյունքները հրապարակվել են)։ 2000-ականներին փաստացի դիտարկումների (դեղամիջոց էպիլեպսիայի և միգրենի դեմ) հիման վրա ենթադրություններ են առաջացել այն մասին, որ վալպրոյաթթու օգտագործող կանանց մոտ բարձր է աուտիկ խանգարումներով երեխաներ ունենալու վտանգը։ Այդ պատճառով գիտական աշխարհում տարածվել է լաբորատոր կենդանիների վրա աուտիզմի մոդելավորման մեթոդը` կենդանիներին վալպրոյաթթու ներարկելով։
«Մենք, օրինակ, փորձով ցույց տվեցինք, որ եթե մոդելավորում ենք աուտիզմը ոչ թե ձագերի, այլ լաբորատոր հղի առնետների վրա, ապա իրենց սերունդների մոտ վարքային խանգարումներն ավելի խորն են արտահայտված լինում, և դրանք ավելի դժվար հետադարձելի են», – նշում է Ենկոյանը։
Հավանաբար, մարդկանց մոտ աուտիկ խանգարումները ևս ավելի խորն են լինում, եթե զարգանում են ոչ թե ծնվելուց հետո, այլ սաղմնային փուլում։ Ենկոյանը հավելել է, որ սա դեռ ենթադրություն է և պետք է աշխատել այն ստուգելու համար։
Քանի որ մարդու գլխուղեղի վրա անհնար է ուսումնասիրություն իրականացնել, այդ պատճառով կենսաբանական այլ նյութ է օգտագործվում` արյուն, ողնուղեղային հեղուկ և այլն։
Հայաստանում երկար տարիներ անց հազվագյուտ մետաղների համակարգային որոնում կիրականացնեն
«Մտածում ենք նաև էլեկտրաէնցեֆալոգրամաների մասին, սակայն հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները։ Դրա համար հնարավորություններ են պետք, իսկ ամենակարևորը` մարդիկ։ Մենք, ինչպես և բոլորը, կադրերի պակաս ունենք», – հավելեց Ենկոյանը։

Որն է աուտիզմի առաջացման պատճառը

Բացի առնետների վրա աուտիզմի մոդելավորումից, ԵՊԲՀ–ի գիտնականները հետազոտել են նաև մարդկանց արյան նմուշներ։ Այդ թեմայով գիտական հոդվածներից մեկը նվիրված էր ազատ ռադիկալների դերին, որոնք հայտնի են որպես ծերացման գործոններ, մյուսը աուտիզմով հիվանդների օրգանիզմում բորբոքային պրոցեսների դերի մասին էր։
Դրանք առաջին փորձերն էին հասկանալու համար, թե կոնկրետ ինչն է օրգանիզմում առաջացնում աուտիզմ կամ դրա նկատմամբ հակվածություն։ Ինչ նյութեր է անհրաժեշտ փնտրել և ուսումնասիրել դրա համար` մինչև վերջ պարզ չէ։ Աուտիզմի զարգացման հարցում «գեն–սպիտակուց–հիվանդություն» հստակ շղթա գոյություն չունի, երբ սխալ աշխատող գենը խախտումներով է սպիտակուց արտադրում, ինչն էլ հանգեցնում է հիվանդության։ Նման հստակ կապ կարելի տեսնել որոշ ժառանգական հիվանդությունների դեպքում (ֆենիլկետոնուրիա, մուկովիսցիդոզ)։ Սակայն աուտիզմի դեպքում «մեղավոր» են հարյուրավոր տարբեր գեներում առկա խանգարումները։ Բացի այդ, մինչ օրս հասկանալի չէ` ինչու և որ դեպքերում է աուտիկ սպեկտրի խանգարումը սրվում մեծ տարիքում։
ՀՀ–ն գյուտարարների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո «նոու-հաու»-ների մրցույթ կանցկացնի
Այդ պատճառով լրացուցիչ նախապատրաստական աշխատանքը կօգնի որոշել, թե որ սպիտակուցները կամ այլ նյութերը կարող են աուտիզմի մարկերներ համարվել։ Այնուհետև, ասում է գիտնականը, հնարավոր կլինի անցնել դրանց ուսումնասիրմանը` կրկին ոչ թե գլխուղեղի, այլ արյան և այլ կենսաբանական նյութերի հիման վրա։ Դրանից հետո փորձարկման համար կարելի կլինի մարդկանց խումբ ընտրել. հնարավոր է` խմբում ներառեն հղի կանանց, հնարավոր է` տարեցների, որպեսզի հնարավորինս լայն ուսումնասիրվի հիվանդության էվոլյուցիան` սաղմնային զարգացումից մինչև մեծ տարիքային փուլ։
Գիտական իր խմբի հետազոտությունները Ենկոյանը ներկայացրել է Ռուս–հայկական համալսարանում անցկացվող գիտակրթական գիտաժողովի շրջանակներում։
Լրահոս
0