https://arm.sputniknews.ru/20230515/erkar-enq-spasel-ajs-pahin-hungarian-u-hhn-patrastvum-en-khtanel-hamagvortsakcutjuny-59656626.html
«Երկար ենք սպասել այս պահին». Հունգարիան ու ՀՀ–ն պատրաստվում են խթանել համագործակցությունը
«Երկար ենք սպասել այս պահին». Հունգարիան ու ՀՀ–ն պատրաստվում են խթանել համագործակցությունը
Sputnik Արմենիա
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության կարևորությունը։ 15.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-15T17:13+0400
2023-05-15T17:13+0400
2023-05-15T17:25+0400
հայաստան
հունգարիա
դեսպան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/0f/59655430_88:314:1424:1065_1920x0_80_0_0_a7dfe5165e74500102ca414a8fbbcd36.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Հունգարիան, որի հետ ավելի քան 10 տարի դիվանագիտական հարաբերություններ չկային, պատրաստվում են խորացնել համագործակցությունը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը։ Համագործակցության թեման քննարկվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Շիկոն իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին։«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան»,- ասել է ՀՀ նախագահը:Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր անձնական ներդրումը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։Ըստ հաղորդագրության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/0f/59655430_40:0:1460:1065_1920x0_80_0_0_74bedb7c493cc0bc76edf603a6d4a397.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունգարիա, դեսպան, վահագն խաչատուրյան
հայաստան, հունգարիա, դեսպան, վահագն խաչատուրյան
«Երկար ենք սպասել այս պահին». Հունգարիան ու ՀՀ–ն պատրաստվում են խթանել համագործակցությունը
17:13 15.05.2023 (Թարմացված է: 17:25 15.05.2023) Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Հունգարիան, որի հետ ավելի քան 10 տարի դիվանագիտական հարաբերություններ չկային, պատրաստվում են խորացնել համագործակցությունը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը։ Համագործակցության թեման քննարկվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու
Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Շիկոն իր հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին։
«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր անձնական ներդրումը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
«Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք, և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»,– պատասխանել է Շիկոն:
Ըստ հաղորդագրության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։