https://arm.sputniknews.ru/20230511/charlz-iii-tagavvory-vitshel-e-knvoj-het-zlm-59509747.html
Չարլզ III թագավորը վիճել է կնոջ հետ․ ԶԼՄ
Չարլզ III թագավորը վիճել է կնոջ հետ․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թագուհուն, իբր, զայրացրել է թագադրման արարողությանը թագավորի կրտսեր որդու ներկայությունը։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T23:59+0400
2023-05-11T23:59+0400
2023-05-11T23:59+0400
չարլզ 3-րդ
թագավոր
միացյալ թագավորություն
կին
արքայազն հարրի
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59275126_0:0:3051:1716_1920x0_80_0_0_ed9d0c8756e9907126fbf308e255a0c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վիճել է կնոջ՝ Կամիլայի հետ՝ արքայազն Հարիին թագադրման արարողությանը հրավիրելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։Չարլզ III-ը մայիսի 6-ին պաշտոնապես թագադրվեց Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում: Արքայազն Հարրին ժամանել է արարողությանը, սակայն անմիջապես հետո վերադարձել է ԱՄՆ՝ չմասնակցելով այլ հանդիսավոր միջոցառումներին:Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրումը. լուսանկարներՊարբերականը նշում է, որ թագուհուն զայրացրել է հանդիսավոր միջոցառմանը նրա կրտսեր որդու ներկայությունը։Նա նաև պնդում է, որ Չարլզ III-ին նյարդայնացնում է Կամիլայի անհարգալից վերաբերմունքը, որն անընդհատ քննադատում է իր որոշումները: Նրա տեղեկություններով՝ ամուսիններն ի վիճակի չեն նույնիսկ ընթրել առանց մշտական վեճերի և իրենց զայրույթը թափում են Բուքինգհեմյան պալատի անձնակազմի վրա։Մեգանը չի մասնակցի Չարլզ III–ի թագադրությանը. թանգարանը նրան «բաժանել է» ամուսնուցՀունվարի 10-ին լույս տեսած «Պահեստային» սկանդալային հուշագրքում արքայազն Հարրին մեղադրել է Կամիլային այն բանում, որ նա տաբլոիդներին տեղեկություններ է տրամադրել իր և իր կնոջ՝ Մեգան Մարքլի մասին:Բացի այդ, հուշերի թողարկումից մեկ օր առաջ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցում նա խորթ մորը «վտանգավոր չարագործ» է անվանել։
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/06/59275126_320:0:3051:2048_1920x0_80_0_0_7c698d73d73b3f0ae3cd3b462a27299f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չարլզ 3-րդ, թագավոր, միացյալ թագավորություն, կին, արքայազն հարրի, վեճ
չարլզ 3-րդ, թագավոր, միացյալ թագավորություն, կին, արքայազն հարրի, վեճ
Չարլզ III թագավորը վիճել է կնոջ հետ․ ԶԼՄ
Թագուհուն, իբր, զայրացրել է թագադրման արարողությանը թագավորի կրտսեր որդու ներկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վիճել է կնոջ՝ Կամիլայի հետ՝ արքայազն Հարիին թագադրման արարողությանը հրավիրելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Չարլզ III-ը մայիսի 6-ին պաշտոնապես թագադրվեց Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում: Արքայազն Հարրին ժամանել է արարողությանը, սակայն անմիջապես հետո վերադարձել է ԱՄՆ՝ չմասնակցելով այլ հանդիսավոր միջոցառումներին:
Պարբերականը նշում է, որ թագուհուն զայրացրել է հանդիսավոր միջոցառմանը նրա կրտսեր որդու ներկայությունը։
«Կամիլան համաձայն է արքայազն Ուիլյամի հետ, որ այդ քայլը անողնաշարության դրսևորում էր, իսկ Չարլզը պետք է վտարեր Հարրիին ու Մեգանին թագավորությունից` հասկացնելով, որ նրանց դավաճանությունը չեն հանդուրժի»,– ասել է արքունիքին մոտ կանգնած աղբյուրը:
Նա նաև պնդում է, որ Չարլզ III-ին նյարդայնացնում է Կամիլայի անհարգալից վերաբերմունքը, որն անընդհատ քննադատում է իր որոշումները: Նրա տեղեկություններով՝ ամուսիններն ի վիճակի չեն նույնիսկ ընթրել առանց մշտական վեճերի և իրենց զայրույթը թափում են Բուքինգհեմյան պալատի անձնակազմի վրա։
Հունվարի 10-ին լույս տեսած «Պահեստային» սկանդալային հուշագրքում արքայազն Հարրին մեղադրել է Կամիլային այն բանում, որ նա տաբլոիդներին տեղեկություններ է տրամադրել իր և իր կնոջ՝ Մեգան Մարքլի մասին:
Բացի այդ, հուշերի թողարկումից մեկ օր առաջ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցում նա խորթ մորը «վտանգավոր չարագործ» է անվանել։