https://arm.sputniknews.ru/20230502/erdvoghany-grete-3-tvokvosvov-araj-e-qylychdaroghluic-nakhyntrakan-harcum-59022398.html
Էրդողանը գրեթե 3 տոկոսով առաջ է Քըլըչդարօղլուից. նախընտրական հարցում
Էրդողանը գրեթե 3 տոկոսով առաջ է Քըլըչդարօղլուից. նախընտրական հարցում
Sputnik Արմենիա
Այսպիսով, Էրդողանը մոտեցել է այն արդյունքին, որով հաղթել է 2018 թվականի ընտրություններում։ 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T11:09+0400
2023-05-02T11:09+0400
2023-05-02T11:10+0400
թուրքիա
ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/07/56369086_0:105:1600:1005_1920x0_80_0_0_60a14b6123eaa41a54046b3586604210.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրողների ձայների 51,4 տոկոս կարող է ստանալ, իսկ նրա մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,6 տոկոսը: Այս է վկայում Optimar հետազոտական կենտրոնի նախընտրական հարցումը, որը ներկայացրել է Hürriyet թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հարցումն անցկացվել է 3005 մարդու շրջանում, ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում:Երկու թեկնածուներն էլ վերջին տասը օրվա ընթացքում վերելք ունեն: Էրդողանի վարկանիշը երկրաշարժինհաջորդած անկումից հետո շտկվել է և արդեն երկու շաբաթ է բարձրանում է։ Քըլըչդարօղլուն երկրորդ թեկնածուն է, որն ավելացրել է ձայների քանակը։Թերթը նշում է, որ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումները հանգում են նրան, որ երկրորդ փուլ կլինի։«Էրդողանը, որին ընտրություններից երկու շաբաթ առաջ հաջողվել է ձայների 48 տոկոսից ավելի ստանալ, կարող է հասնել նաև երկու կետով ավելացման, որն անհրաժեշտ է առաջին փուլի համար։ Որովհետև Էրդողանի վարկանիշն արդեն որոշ ժամանակ վերելք է արձանագրում։ Նրա ձայներն աճում են, ոչ թե նվազում։ Դա կարող է նրան թույլ տալ առաջատար դիրքեր գրավելել առաջին փուլում»,-գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սիլվին։Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկված են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Memleket կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսից ավելին չհավաքի,մայիսի 28-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/07/56369086_178:0:1583:1054_1920x0_80_0_0_7213370c985c1b22f759cebfdfb03dd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանը գրեթե 3 տոկոսով առաջ է Քըլըչդարօղլուից. նախընտրական հարցում
11:09 02.05.2023 (Թարմացված է: 11:10 02.05.2023) Այսպիսով, Էրդողանը մոտեցել է այն արդյունքին, որով հաղթել է 2018 թվականի ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրողների ձայների 51,4 տոկոս կարող է ստանալ, իսկ նրա մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,6 տոկոսը: Այս է վկայում Optimar հետազոտական կենտրոնի նախընտրական հարցումը, որը ներկայացրել է Hürriyet թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հարցումն անցկացվել է 3005 մարդու շրջանում, ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում:
Երկու թեկնածուներն էլ վերջին տասը օրվա ընթացքում վերելք ունեն: Էրդողանի վարկանիշը երկրաշարժինհաջորդած անկումից հետո շտկվել է և արդեն երկու շաբաթ է բարձրանում է։ Քըլըչդարօղլուն երկրորդ թեկնածուն է, որն ավելացրել է ձայների քանակը։
Բոլոր չորս թեկնածուների վերաբերյալ հարցեր պարունակող հարցումը հետևյալ արդյունքներն է տվել․ Էրդողան՝ 48,6%, Քըլըչդարօղլու՝ 44,1%, Մուհարեմ Ինջե՝ 4,3%, Սինան Օհան՝ 3%:
Թերթը նշում է, որ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումները հանգում են նրան, որ երկրորդ փուլ կլինի։
«Էրդողանը, որին ընտրություններից երկու շաբաթ առաջ հաջողվել է ձայների 48 տոկոսից ավելի ստանալ, կարող է հասնել նաև երկու կետով ավելացման, որն անհրաժեշտ է առաջին փուլի համար։ Որովհետև Էրդողանի վարկանիշն արդեն որոշ ժամանակ վերելք է արձանագրում։ Նրա ձայներն աճում են, ոչ թե նվազում։ Դա կարող է նրան թույլ տալ առաջատար դիրքեր գրավելել առաջին փուլում»,-գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սիլվին։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկված են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Memleket կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսից ավելին չհավաքի,մայիսի 28-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: