00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարազատ պատերը օգնեցին. ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները` արդյունքների մասին

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Գասպարյան
Սամվել Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Սամվել Գասպարյան
Բաժանորդագրվել
Ծանրամարտիկներ Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը սենսացիոն են համարում նման քանակությամբ մեդալների նվաճումը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը մրցահարթակում փայլուն արդյունք ցույց տված և երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած, արդեն 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Գասպարյանը հպարտ է, որ իր հայրենիքում կարողանում է լավ արդյունքներ գրանցել ու մեդալներ նվաճել։
«Տպավորություններս անբացատրելի են, որովհետև ինքներս մեզ խոսք էինք տվել, որ բոլորս հաղթելու ենք մեր հայրենիքում։ Դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում։ Ինձ համար ավելի կարևոր էր, քանի որ նոր քաշային կարգում էի հանդես գալիս։ Նախորդ տարվա համեմատ ինքս ինձ ապացուցելու բան ունեի` այն, որ կարող եմ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել։ Ու հենց այդպես էլ արեցի։ Հարազատ պատերը մեզ օգնեցին լավ հանդես գալ։ Սենսացիոն է։ Երկու–երեք օրում այնպիսի արդյունք ենք ցույց տվել, որ 3 տարում ենք արել։ Մեդալները նկատի ունեմ. 4 ոսկին արդեն սենսացիա է, էլ չասեմ բրոնզի ու արծաթի մասին»,– ասաց Գասպարյանը։
Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանն էլ է ուրախ, որ կարողացել է մեդալ նվաճել, սակայն արդյունքներից այդքան էլ գոհ չէ, քանի որ այն կիլոգրամները (Պետրոսը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 165 կգ–ը. խմբ.) որոնք չկարողացավ բարձրացնել մրցահարթակում, պարապմունքների ժամանակ բարձրացրել էր։ Նրա կարծիքով` լարվածությունը փոքր–ինչ խանգարեց, քանի որ առաջին անգամ էր մեծահասակների հետ մրցում։
Հիշեցնենք` այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը։ Հայաստանը ներկայացնող մյուս ծանրորդը՝ Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 379 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։
9։0. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է
Լրահոս
0