https://arm.sputniknews.ru/20230404/nato-in-finlandiaji-andamakcutjunic-hetvo-iravitshaky-armatapes-kpvokhvi-rd-agn-57661903.html
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իրավիճակը արմատապես կփոխվի․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իրավիճակը արմատապես կփոխվի․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի սպառնալիքները կասեցնելու նպատակով: 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T15:40+0400
2023-04-04T15:40+0400
2023-04-04T15:48+0400
նատօ
ֆինլանդիա
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծացումից հետո հյուսիսային Եվրոպայում իրավիճակն արմատապես կփոխվի, սպառնալիքները վերացնելու համար Մոսկվան ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:Նշվում է, որ այժմ ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի` ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու նպատակով:«Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմանագծերում պաշտպանական շինարարության կոնկրետ քայլերը կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի ինտեգրման կոնկրետ պայմաններից, ներառյալ նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:Նախարարությունից նաև հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով` Ֆինլանդիան վերջնականապես հրաժարվել է իր ինքնությունից և ինքնուրույնությունից, որով նա տասնամյակներ շարունակ աչքի էր ընկնում միջազգային գործերում։«Մինչ այդ Հելսինկիի վարած ռազմական չմիավորման քաղաքականությունը երկար ժամանակ ֆիննական ազգային շահերին էր ծառայում, Բալթիկ ծովի տարածաշրջանում և առհասարակ եվրոպական մայրցամաքում վստահության ապահովման կարևոր գործոններից մեկն էր հանդիսանում։ Հիմա դա արդեն անցյալում է: Ֆինլանդիան դարձավ դաշինքի անդամ, փոքր, ոչինչ չորոշող երկրներից մեկը` կորցնելով իր առանձնահատուկ ձայնը միջազգային գործերում»,-եզրափակել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։Մարտի լույս 31-ի գիշերը դաշինքի բոլոր անդամները վավերացրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման հայտը, սպասվում է, որ առաջիկա օրերին երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Մինչև 2023 թվականի սկիզբը երկու հայտերն էլ հավանության էին արժանացրել ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացել են շվեդական հայտը դիտարկել ֆիննական հայտից առանձին։
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ֆինլանդիա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
նատօ, ֆինլանդիա, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իրավիճակը արմատապես կփոխվի․ ՌԴ ԱԳՆ
15:40 04.04.2023 (Թարմացված է: 15:48 04.04.2023) ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի սպառնալիքները կասեցնելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծացումից հետո հյուսիսային Եվրոպայում իրավիճակն արմատապես կփոխվի, սպառնալիքները վերացնելու համար Մոսկվան ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան երկու անգամ ավելացման արդյունքում իրավիճակի արմատական փոփոխություն է տեղի ունեցել հյուսիսեվրոպական տարածաշրջանում, որը նախկինում աշխարհում ամենակայուններից մեկն էր։ Հյուսիսատլանտյան դաշինքը հերթական քայլն է արել Ռուսաստանի տարածքին մոտենալու ուղղությամբ»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի` ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու նպատակով:
«Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմանագծերում պաշտպանական շինարարության կոնկրետ քայլերը կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի ինտեգրման կոնկրետ պայմաններից, ներառյալ նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի և սպառազինության հարվածային համակարգերի տեղակայումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախարարությունից նաև հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով` Ֆինլանդիան վերջնականապես հրաժարվել է իր ինքնությունից և ինքնուրույնությունից, որով նա տասնամյակներ շարունակ աչքի էր ընկնում միջազգային գործերում։
«Մինչ այդ Հելսինկիի վարած ռազմական չմիավորման քաղաքականությունը երկար ժամանակ ֆիննական ազգային շահերին էր ծառայում, Բալթիկ ծովի տարածաշրջանում և առհասարակ եվրոպական մայրցամաքում վստահության ապահովման կարևոր գործոններից մեկն էր հանդիսանում։ Հիմա դա արդեն անցյալում է: Ֆինլանդիան դարձավ դաշինքի անդամ, փոքր, ոչինչ չորոշող երկրներից մեկը` կորցնելով իր առանձնահատուկ ձայնը միջազգային գործերում»,-եզրափակել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Մարտի լույս 31-ի գիշերը դաշինքի բոլոր անդամները վավերացրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման հայտը, սպասվում է, որ առաջիկա օրերին երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:
Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Մինչև 2023 թվականի սկիզբը երկու հայտերն էլ հավանության էին արժանացրել ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացել են շվեդական հայտը դիտարկել ֆիննական հայտից առանձին։