https://arm.sputniknews.ru/20230321/erevan-en-zhamanel-16-erkrneri-zbvosashrjajin-volvorti-nerkajacucichner-57030798.html
Երևան են ժամանել 16 երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ
Երևան են ժամանել 16 երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ
Sputnik Արմենիա
Զբոսաշրջային համաժողովը Հայաստանում արդեն երկրորդ անգամն է անցկացվում։ Համաժողովին ավելի քան 80 տեղական և 45 օտարերկրյա ընկերություն է մասնակցում։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T15:18+0400
2023-03-21T15:18+0400
2023-03-21T15:21+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/15/57025924_0:290:1600:1190_1920x0_80_0_0_841455890deb359a9bb541005a8b5c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 16 երկրներից զբոսաշրջային ոլորտի ավելի քան 45 ներկայացուցիչ է Երևան ժամանել իրենց զբոսաշրջային արտադրանքը ներկայացնելու և հայ գործընկերների հետ կապեր հաստատելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Travel Connections զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համաժողովի կազմակերպիչ Տաթևիկ Սողոմոնյանը։Նա նշեց, որ համաժողովն արդեն երկրորդ անգամն է անցկացվում Հայաստանում, և այսօր Երևան են ժամանել Իտալիայի, Կիպրոսի, Իսպանիայի, ԱՄԷ–ի, Մալդիվների, Սինգապուրի և այլ երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները։Travel Connections–ի հիմնադիր Ալեսյա Ասայոնոկն իր հերթին նշեց, որ համաժողովի մասնակիցները կարող են անձնական կապեր հաստատել, ինչը նրանց մրցակցային առավելություն կտա։ Բացի այդ նաև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն կա։«Այսօր Հայաստանից չվերթերն այնքան բազմազան են, որ կարելի է հրավիրել ոչ միայն հարևան երկրների ներկայացուցիչների, այլև Եվրոպայի, Ասիայի, արաբական աշխարհի պետությունների։ Սակայն մենք արդեն մտածում ենք նման մի բան կազմակերպենք հայկական զբոսաշրջային արտադրանքը ներկայացնելու համար», – ասաց Ասանյոնոկը։Նշենք, որ Հայաստանում ամռանը կկայանա ԵԱՏՄ զբոսաշրջային ընկերությունների համաժողովը, իսկ սեպտեմբերին ՄԱԿ–ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի կունենա զբոսաշրջային ոլորտում ներդրումների գագաթնաժողովը։Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որի շուրջ 50%–ը` ՌԴ–ից է եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/15/57025924_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9b03836e3c73e8dd28d4d61a609465e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան
Երևան են ժամանել 16 երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ
15:18 21.03.2023 (Թարմացված է: 15:21 21.03.2023) Զբոսաշրջային համաժողովը Հայաստանում արդեն երկրորդ անգամն է անցկացվում։ Համաժողովին ավելի քան 80 տեղական և 45 օտարերկրյա ընկերություն է մասնակցում։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 16 երկրներից զբոսաշրջային ոլորտի ավելի քան 45 ներկայացուցիչ է Երևան ժամանել իրենց զբոսաշրջային արտադրանքը ներկայացնելու և հայ գործընկերների հետ կապեր հաստատելու համար։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց Travel Connections զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համաժողովի կազմակերպիչ Տաթևիկ Սողոմոնյանը։
Նա նշեց, որ համաժողովն արդեն երկրորդ անգամն է անցկացվում Հայաստանում, և այսօր Երևան են ժամանել Իտալիայի, Կիպրոսի, Իսպանիայի, ԱՄԷ–ի, Մալդիվների, Սինգապուրի և այլ երկրների զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները։
«Աստիճանաբար զբոսաշրջային հոսքը Հայաստանից և դեպի Հայաստան ավելանում է։ Իսկ դա նշանակում է, որ մեր գործընկերներին նոր կապեր և անձնական կոնտակտներ են պետք։ Մեր զբոսաշրջային համաժողովին մասնակցում է շուրջ 80 տեղական ընկերություն, որոնք հետաքրքրված են արտասահմանցի գործընկերների զբոսաշրջային արտադրանքով», – նշեց Սողոմոնյանը։
Travel Connections–ի հիմնադիր Ալեսյա Ասայոնոկն իր հերթին նշեց, որ համաժողովի մասնակիցները կարող են անձնական կապեր հաստատել, ինչը նրանց մրցակցային առավելություն կտա։ Բացի այդ նաև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն կա։
«Այսօր Հայաստանից չվերթերն այնքան բազմազան են, որ կարելի է հրավիրել ոչ միայն հարևան երկրների ներկայացուցիչների, այլև Եվրոպայի, Ասիայի, արաբական աշխարհի պետությունների։ Սակայն մենք արդեն մտածում ենք նման մի բան կազմակերպենք հայկական զբոսաշրջային արտադրանքը ներկայացնելու համար», – ասաց Ասանյոնոկը։
Նշենք, որ Հայաստանում ամռանը կկայանա ԵԱՏՄ զբոսաշրջային ընկերությունների համաժողովը, իսկ սեպտեմբերին ՄԱԿ–ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի կունենա զբոսաշրջային ոլորտում ներդրումների գագաթնաժողովը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որի շուրջ 50%–ը` ՌԴ–ից է եղել։