https://arm.sputniknews.ru/20230220/aravelagujns-kajakcenq-em-araqelutjan-sahun-meknarkin-hvovhannisjann-yndunel-e-tvomatin-55617625.html
Առավելագույնս կաջակցենք ԵՄ առաքելության սահուն մեկնարկին. Հովհաննիսյանն ընդունել է Թոմատին
Առավելագույնս կաջակցենք ԵՄ առաքելության սահուն մեկնարկին. Հովհաննիսյանն ընդունել է Թոմատին
Sputnik Արմենիա
Պարույր Հովհաննիսյանի և Ստեֆանո Թոմատի հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ: 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T16:28+0400
2023-02-20T16:28+0400
2023-02-20T16:29+0400
հայաստան
եվրամիություն
եմ առաքելություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/14/55617113_95:0:1464:770_1920x0_80_0_0_2fb93ad13c9f09390f4471192465c406.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը առավելագույնս կաջակցի ԵՄ առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում: ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։Հովհաննիսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համարԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/14/55617113_287:0:1314:770_1920x0_80_0_0_88d9a7cef65753c142b3b0f602ec82b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եմ առաքելություն, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, եվրամիություն, եմ առաքելություն, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Առավելագույնս կաջակցենք ԵՄ առաքելության սահուն մեկնարկին. Հովհաննիսյանն ընդունել է Թոմատին
16:28 20.02.2023 (Թարմացված է: 16:29 20.02.2023) Պարույր Հովհաննիսյանի և Ստեֆանո Թոմատի հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը առավելագույնս կաջակցի ԵՄ առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում: ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։
«Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը»,– ասված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: