https://arm.sputniknews.ru/20230118/mirzvojany-kynduni-turqiaji-hravern-u-kmekni-antalia-53989992.html
Միրզոյանը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմեկնի Անթալիա
Միրզոյանը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմեկնի Անթալիա
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական... 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T17:04+0400
2023-01-18T17:04+0400
2023-01-18T17:08+0400
արարատ միրզոյան
հայաստան
թուրքիա
անթալիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0c/39684818_0:22:1600:922_1920x0_80_0_0_1b5e6e7692e91a1d314adcd527d8da8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ է համարում։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։Ինչ վերաբերում է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր շփումներին, Միրզոյանը հայտնեց, որ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ՝ այս, հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ու հավանաբար կընդունի հրավերը։ Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,– ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել էր 2022 թ. մարտի 11-13-ն Անթալիայում անցկացված դիվանագիտական 2-րդ համաժողովին, որի շրջանակում շուրջ 30 րոպե առանձնարույց էց ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
թուրքիա
անթալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0c/39684818_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8cd16d35978c1b291939550c89ffb1c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա, անթալիա
արարատ միրզոյան, հայաստան, թուրքիա, անթալիա
Միրզոյանը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմեկնի Անթալիա
17:04 18.01.2023 (Թարմացված է: 17:08 18.01.2023) ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ է համարում։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես սա գնահատում եմ որպես դրական քայլ ու բնական առաջընթաց մեր երկխոսության գործընթացում։ Բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությյւնն առայժմ ընթանւմ է, ու մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները իրականություն կդառնան»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։
Ինչ վերաբերում է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր շփումներին, Միրզոյանը հայտնեց, որ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ՝ այս, հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ու հավանաբար կընդունի հրավերը։
«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել էր 2022 թ. մարտի 11-13-ն Անթալիայում անցկացված դիվանագիտական 2-րդ համաժողովին, որի շրջանակում շուրջ 30 րոպե առանձնարույց էց ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։