00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բայդեն. «Ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել»

Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը մտադիր է պարզել Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի ճշգրիտ հանգամանքները:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Նախնական տեղեկատվությունը հերքում է այն փաստը, որ Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից է թռել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նշենք` ավելի վաղ Լեհաստանի նախագահը հայտարարել էր, որ Վարշավան հստակ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են ընկել իր տարածքում։ Եվ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր անմիջապես Ռուսաստանին մեղադրել էսկալացիայի համար և ՆԱՏՕ-ին կոչ արել գործել։
«Նախնական տեղեկություններով դա հերքվում է։ Ես չեմ ուզում դա ասել մինչև հետաքննության ամբողջական ավարտը, բայց քիչ հավանական է, հետագծի իմաստով, որ այն արձակված լինի Ռուսաստանից։ Բայց կտեսնենք»,-Բալիում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը մտադիր է պարզել Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի ճշգրիտ հանգամանքները: Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպը և պայմանավորվել են օգնել Վարշավային հետաքննության հարցում:
ԶԼՄ-ները պնդում են, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել
Սպիտակ տանը հայտնել էին, որ Բայդենը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպից հետո արտակարգ հանդիպում է անցկացնում համաշխարհային առաջնորդների հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։
Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը սադրանք է անվանել։ ՆԱՏՕ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում։
Լրահոս
0