https://arm.sputniknews.ru/20221107/sisian-qajaran-60-km-voc-nvor-tshanaparh-kkarucvi-50946898.html
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց նոր ճանապարհ կկառուցվի
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց նոր ճանապարհ կկառուցվի
Sputnik Արմենիա
2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5... 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T10:34+0400
2022-11-07T10:34+0400
2022-11-07T10:35+0400
սիսիան
քաջարան
ճանապարհ
ասիական զարգացման բանկ (ազբ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/07/50945996_0:588:958:1127_1920x0_80_0_0_df5a7d6b5d26f7d743481acbad9c5e80.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 -ի Սիսիան-Քաջարան հատված։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։Նշվում է, որ պատվիրակությանն ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։«Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
սիսիան
քաջարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/07/50945996_0:561:958:1280_1920x0_80_0_0_d008cc7b0a569305e26d23c145645756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիսիան, քաջարան, ճանապարհ, ասիական զարգացման բանկ (ազբ)
սիսիան, քաջարան, ճանապարհ, ասիական զարգացման բանկ (ազբ)
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց նոր ճանապարհ կկառուցվի
10:34 07.11.2022 (Թարմացված է: 10:35 07.11.2022) 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 -ի Սիսիան-Քաջարան հատված։ Տեղեկությունը հայտնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ պատվիրակությանն ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։
«Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):