https://arm.sputniknews.ru/20220928/fransiaji-pn-n-patvirakutjun-e-gvortsughum-hajastan-sahmanin-iravitshaky-gnahatelu-hamar-48980497.html
Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն է գործուղում Հայաստան` սահմանին իրավիճակը գնահատելու համար
Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն է գործուղում Հայաստան` սահմանին իրավիճակը գնահատելու համար
Sputnik Արմենիա
Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։ 28.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-28T09:16+0400
2022-09-28T09:16+0400
2022-09-28T18:09+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սուրեն պապիկյան
ֆրանսիա
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/1c/49012316_0:119:1170:778_1920x0_80_0_0_2df5db20a09af609b8dadf8d42d6a75e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել ֆրանսիացի նախարարը։«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/1c/49012316_93:0:1130:778_1920x0_80_0_0_ad4d83f9e8e1b7af8221e5e98fe3049d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սուրեն պապիկյան, ֆրանսիա
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սուրեն պապիկյան, ֆրանսիա
Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն է գործուղում Հայաստան` սահմանին իրավիճակը գնահատելու համար
09:16 28.09.2022 (Թարմացված է: 18:09 28.09.2022) Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել ֆրանսիացի նախարարը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։
Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։