https://arm.sputniknews.ru/20220629/44-orja-paterazmic-heto-arcakhum-minch-ors-anhet-korats-e-hamarvum-53-andz-44394741.html
44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ
44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ
Sputnik Արմենիա
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունքներ։ 29.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-29T13:37+0400
2022-06-29T13:37+0400
2022-06-29T14:22+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
կարեն սարգսյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/1d/44393595_0:52:2048:1204_1920x0_80_0_0_fcd8f465fb506ae82fe6853580b54b6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական, տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:Նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունքներ:«Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` Արցախյան 2 պատերազմներից հետո 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/1d/44393595_34:0:1854:1365_1920x0_80_0_0_3122f514a1825b09c469fe98c7a6cc3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, կարեն սարգսյան, արցախյան պատերազմ
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, կարեն սարգսյան, արցախյան պատերազմ
44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ
13:37 29.06.2022 (Թարմացված է: 14:22 29.06.2022) Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունքներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական, տեղեկությունը հայտնում է
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
Նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունքներ:
«Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` Արցախյան 2 պատերազմներից հետո 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից։