https://arm.sputniknews.ru/20220606/vtsharajin-nvor-hamakarg-ev-nvor-avtvobusner-erevani-qaghaqapetarany-manramasner-e-nerkajacrel-42895436.html
Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել
Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանն աշխատում է Երևանի ավտոպարկը համալրելու համար տրանսպորտային միջոցների նոր խմբաքանակ ձեռք բերել։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T10:25+0400
2022-06-06T10:25+0400
2022-06-06T10:41+0400
հայաստան
ավտոբուս
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_0:0:1600:901_1920x0_80_0_0_7138e5f1a484106fc16ba54e3d1f7aad.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչև տարեվերջ: Ամեն ինչ արվում է, որպեսզի տեղավորվեն այդ ժամկետում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Ըստ քաղաքապետարանի` վճարային նոր համակարգի գործարկման դեպքում հաշվի կառնվեն գործող փորձնական ծրագրի արդյունքները (որոշ ավտոբուսներում մետաղադրամների ընդունման արկղեր են տեղադրել):Երևանի քաղաքապետարանը 87 նոր, «ՄԱՆ» մակնիշի գերմանական մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել:Բացի այդ, նախատեսվում է գնել 100 հատ միջին դասի ավտոբուս, և այդ նպատակով կազմակերպված գնումն ընթացքի մեջ է: Նախնական տվյալով` ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն տարեվերջին։Հիշեցնենք, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրումը Երևանում իրականացվում է փուլ առ փուլ, գործընթացը կարող է շուրջ երեք տարի տևել։ 2021 թվականին Հայաստանի մայրաքաղաք է ներկրվել փոքր ու միջին դասի 311 ավտոբուս։Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա Հայաստանում կներդրվի ժամանակակից համակարգ։ Հնարավոր կլինի վճարել բանկային քարտի (ինչպես խանութներում), մագնիսական քարտի (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում տեղադրված NFS համակարգի միջոցով:Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_114:0:1534:1065_1920x0_80_0_0_b54f7a212586ec74d005a77fc8d384e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոբուս, երևանի քաղաքապետարան
հայաստան, ավտոբուս, երևանի քաղաքապետարան
Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել
10:25 06.06.2022 (Թարմացված է: 10:41 06.06.2022) Քաղաքապետարանն աշխատում է Երևանի ավտոպարկը համալրելու համար տրանսպորտային միջոցների նոր խմբաքանակ ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչև տարեվերջ: Ամեն ինչ արվում է, որպեսզի տեղավորվեն այդ ժամկետում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ քաղաքապետարանի` վճարային նոր համակարգի գործարկման դեպքում հաշվի կառնվեն գործող փորձնական ծրագրի արդյունքները (որոշ ավտոբուսներում մետաղադրամների ընդունման արկղեր են տեղադրել):
«Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը հնարավոր կլինի գործարկել անհրաժեշտ քանակի շարժակազմեր ձեռք բերելուց հետո»,- ասված է պատասխանում։
Երևանի քաղաքապետարանը 87 նոր, «ՄԱՆ» մակնիշի գերմանական մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել:
Բացի այդ, նախատեսվում է գնել 100 հատ միջին դասի ավտոբուս, և այդ նպատակով կազմակերպված գնումն ընթացքի մեջ է: Նախնական տվյալով` ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն տարեվերջին։
Հիշեցնենք, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրումը Երևանում իրականացվում է փուլ առ փուլ, գործընթացը կարող է շուրջ երեք տարի տևել։ 2021 թվականին Հայաստանի մայրաքաղաք է ներկրվել փոքր ու միջին դասի 311 ավտոբուս։
Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա Հայաստանում կներդրվի ժամանակակից համակարգ։ Հնարավոր կլինի վճարել բանկային քարտի (ինչպես խանութներում), մագնիսական քարտի (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում տեղադրված NFS համակարգի միջոցով: