https://arm.sputniknews.ru/20220603/nikvol-pashinjann-yndgtsel-e-eahk-minski-khmbi-hamanakhagahutjan-gvortsuneutjan-karevvorutjuny-42797803.html
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 03.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-03T17:58+0400
2022-06-03T17:58+0400
2022-06-03T17:58+0400
եվրամիություն
նիկոլ փաշինյան
տոյվո կլաար
հայաստան
եահկ մինսկի խումբ
ադրբեջան
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/03/42797100_0:0:1600:901_1920x0_80_0_0_5baf5b99d5dd9978d20499673df93eb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:«Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի»,-նշված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոյվո Կլաարին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/03/42797100_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6482e6e88fa999699b51d6411aa1a2ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, նիկոլ փաշինյան, տոյվո կլաար, հայաստան, եահկ մինսկի խումբ, ադրբեջան, արցախ
եվրամիություն, նիկոլ փաշինյան, տոյվո կլաար, հայաստան, եահկ մինսկի խումբ, ադրբեջան, արցախ
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը
ՀՀ վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:
Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ
Տոյվո Կլաարին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։