https://arm.sputniknews.ru/20220526/hajastany-tiezerq-e-bac-tvoghel-arajin-arbanjaky-42481676.html
Հայաստանը տիեզերք է բաց թողել առաջին արբանյակը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը տիեզերք է բաց թողել առաջին արբանյակը. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Արբանյակից արված լուսանկարներն օգտագործվելու են մի շարք ոլորտներում։ 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T11:10+0400
2022-05-26T11:10+0400
2022-06-10T18:24+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տիեզերք
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_0:64:1600:964_1920x0_80_0_0_97910a4abb553ecccfde1f515c0e08a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ մինչև 2023թ-ի ավարտը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կենտրոնի գլխավոր նպատակը, նրա խոսքով, կլինի տիեզերական արբանյակի կառավարումն ու տիեզերական լուսանկարների ստացումը։Նշենք, որ «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2020թ-ին։ Օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության կանոններն ու կանոնակարգերը, անվտանգության, լիցենզավորման կարգերը։
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_104:0:1525:1066_1920x0_80_0_0_94222c626085cf13c5fb28c59ba9d6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տիեզերք, երկիր մոլորակ
հայաստան, նիկոլ փաշինյան, տիեզերք, երկիր մոլորակ
Հայաստանը տիեզերք է բաց թողել առաջին արբանյակը. Նիկոլ Փաշինյան
11:10 26.05.2022 (Թարմացված է: 18:24 10.06.2022) Արբանյակից արված լուսանկարներն օգտագործվելու են մի շարք ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել
Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ
Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ մինչև 2023թ-ի ավարտը
Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կենտրոնի գլխավոր նպատակը, նրա խոսքով, կլինի տիեզերական արբանյակի կառավարումն ու տիեզերական լուսանկարների ստացումը։
«Արբանյակից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2020թ-ին։ Օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության կանոններն ու կանոնակարգերը, անվտանգության, լիցենզավորման կարգերը։