https://arm.sputniknews.ru/20220525/brjuselum-ardzanagrvel-en-hhi-u-adrbejani-dirqvorvoshumneri-tarberutjunnery-pashinjan-42455373.html
Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան
Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին հայտարարությունը, ըստ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի «քոմենթն» է։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T17:02+0400
2022-05-25T17:02+0400
2022-05-25T17:04+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
շառլ միշել
ադրբեջան
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/15/42317180_0:0:1600:901_1920x0_80_0_0_d84ce314d92c168fd361055a1af3a327.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումների արդյունքում արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներին վերաբերող հարցին։«Այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն։ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ։ Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը այդ կապակցությամբ»,– ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/15/42317180_177:0:1600:1067_1920x0_80_0_0_11152095bcfceaca958f2a30a300d4da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, ադրբեջան, արցախ
հայաստան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, ադրբեջան, արցախ
Բրյուսելում արձանագրվել են ՀՀ–ի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. Փաշինյան
17:02 25.05.2022 (Թարմացված է: 17:04 25.05.2022) Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին հայտարարությունը, ըստ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի «քոմենթն» է։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումների արդյունքում արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներին վերաբերող հարցին։
«Այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն։ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ։ Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը այդ կապակցությամբ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։
«Եվ քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք իր կարծիքով կամ իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից»,– ասաց նա` արձագանքելով Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության ու իրավունքների մասին Շառլ Միշելի հայտարարության շուրջ Հայաստանում հնչող մեկնաբանություններին։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: