https://arm.sputniknews.ru/20220320/stepanakerti-qaghaqapety-koch-e-anum-us-usi-pajqarel-majterin-gojacvogh-dzne-kujteri-dem-39967246.html
Ստեփանակերտի քաղաքապետը կոչ է անում ուս ուսի պայքարել մայթերին գոյացող ձնակույտերի դեմ
Ստեփանակերտի քաղաքապետը կոչ է անում ուս ուսի պայքարել մայթերին գոյացող ձնակույտերի դեմ
Sputnik Արմենիա
Դավիթ Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից: 20.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-20T13:02+0400
2022-03-20T13:02+0400
2022-03-20T14:24+0400
ստեփանակերտ
ձյուն
քաղաքապետ
կոչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39966800_0:6:1601:906_1920x0_80_0_0_eec5dfc9b14c5391e58bcc28cfb5ab27.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կոչ է անում ուս ուսի պայքարել մայթերին գոյացող ձնե կույտերի դեմ, որովհետև ճանապարհի այդ նեղ հատվածներում տեխնիկական միավորներն անզոր են։ Սարգսյանը նման կոչ է արել` անդրադառնալով ձյան առատ տեղումներին։«Անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում Ստեփանակերտի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Պահի լրջությունը գիտակցելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական կազմակերպությունները: Բայց բնությունն այս անգամ անզիջում է և, ըստ հիդրոօդերևութաբանների, առաջիկա օրերին տեղումները շարունակվելու են: Ուստի իմ այս կոչը ընդունեք նաև որպես հորդոր, խնդրանք, համագործակցության առաջարկ՝ յուրաքանչյուրդ մաքրեք ձեր բակի, մայթի ձյունը»,–ասում է Սարգսյանը։Նա դիմել է բոլոր հասարակական, երիտասարդական կազմակերպություններին, քաղաքացիներին, որպեսզի կանգնեք քաղաքային իշխանությունների կողքին:Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին, բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից:Նշենք, որ երեկ Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտը չի աշխատել առատ տեղումների պատճառով։ Տեղի բնակիչներն նշում են, որ այսօր նույնպես այն չի աշխատում։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39966800_0:0:1421:1066_1920x0_80_0_0_0cea3f4c44bf04bef5cdbd13f3a0324d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, ձյուն, քաղաքապետ, կոչ
ստեփանակերտ, ձյուն, քաղաքապետ, կոչ
Ստեփանակերտի քաղաքապետը կոչ է անում ուս ուսի պայքարել մայթերին գոյացող ձնակույտերի դեմ
13:02 20.03.2022 (Թարմացված է: 14:24 20.03.2022) Դավիթ Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կոչ է անում ուս ուսի պայքարել մայթերին գոյացող ձնե կույտերի դեմ, որովհետև ճանապարհի այդ նեղ հատվածներում տեխնիկական միավորներն անզոր են։
Սարգսյանը նման կոչ է արել` անդրադառնալով ձյան առատ տեղումներին։
«Անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում Ստեփանակերտի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Պահի լրջությունը գիտակցելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական կազմակերպությունները: Բայց բնությունն այս անգամ անզիջում է և, ըստ հիդրոօդերևութաբանների, առաջիկա օրերին տեղումները շարունակվելու են: Ուստի իմ այս կոչը ընդունեք նաև որպես հորդոր, խնդրանք, համագործակցության առաջարկ՝ յուրաքանչյուրդ մաքրեք ձեր բակի, մայթի ձյունը»,–ասում է Սարգսյանը։
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Ձյան մաքրման աշխատանքներ Ստեփանակերտում
Նա դիմել է բոլոր հասարակական, երիտասարդական կազմակերպություններին, քաղաքացիներին, որպեսզի կանգնեք քաղաքային իշխանությունների կողքին:
Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին, բազմահարկ շենքերի կողքով անցնելիս, զգուշանալ տանիքներից թափվող ձյան հաստ շերտերից:
Նշենք, որ երեկ Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտը չի աշխատել առատ տեղումների պատճառով։ Տեղի բնակիչներն նշում են, որ այսօր նույնպես այն չի աշխատում։