https://arm.sputniknews.ru/20220221/duq-dzer-gvortsi-bacardzak-masnagetnern-eq-valievaji-huzakan-hajtararutjuny-38930226.html
Դուք ձեր գործի բացարձակ մասնագետներն եք. Վալիևայի հուզական հայտարարությունը
Դուք ձեր գործի բացարձակ մասնագետներն եք. Վալիևայի հուզական հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում կրած ուժեղ սթրեսից հետո կամաց-կամաց սկսում է ուշքի գալ և հանդես է գալիս... 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T18:22+0400
2022-02-21T18:22+0400
2022-02-21T18:22+0400
կամիլա վալիևա
էթերի տուտբերիձե
գեղասահք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38511771_0:0:3026:1702_1920x0_80_0_0_47867df64433a874791202b4e4946790.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Գեղասահորդուհի Կամիլա Վալիևան շնորհակալություն է հայտնել իր մարզիչներին աջակցության համար՝ հայտարարելով, որ իրեն պաշտպանված է զգում նրանց կողքին: Համապատասխան գրառումը նա արել է Instagram-ում։Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ հայտնի էր դարձել, որ Վալիևայի դոպինգ թեստը՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին, դրական է եղել: Մարզական արբիտրաժային դատարանը, չնայած Միջազգային օլիմպիական կոմիտեի, Չմշկավազքի միջազգային միության և Համաշխարհային հակադոպինգային գործակալության բողոքարկումներին, ռուսաստանցուն թույլ է տվել խաղերի անհատական մրցաշարին ելույթ ունենալ:Ուրբաթ օրը Վալիևան վերադարձել է Պեկինից, որտեղ անցկացվում էին Օլիմպիական խաղերը։ 15-ամյա Վալիևան թիմային մրցաշարում հաղթել է Ռուսաստանի հավաքականի կազմում և անհատական մրցումներում գրավել է չորրորդ տեղը: Թիմային մրցումների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի չի ունեցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38511771_292:0:3023:2048_1920x0_80_0_0_6cbef2c7676646ea5efebf7ab2bd50b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամիլա վալիևա, էթերի տուտբերիձե, գեղասահք
կամիլա վալիևա, էթերի տուտբերիձե, գեղասահք
Դուք ձեր գործի բացարձակ մասնագետներն եք. Վալիևայի հուզական հայտարարությունը
Ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում կրած ուժեղ սթրեսից հետո կամաց-կամաց սկսում է ուշքի գալ և հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Գեղասահորդուհի Կամիլա Վալիևան շնորհակալություն է հայտնել իր մարզիչներին աջակցության համար՝ հայտարարելով, որ իրեն պաշտպանված է զգում նրանց կողքին: Համապատասխան գրառումը նա արել է Instagram-ում։
Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ հայտնի էր դարձել, որ Վալիևայի դոպինգ թեստը՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին, դրական է եղել: Մարզական արբիտրաժային դատարանը, չնայած Միջազգային օլիմպիական կոմիտեի, Չմշկավազքի միջազգային միության և Համաշխարհային հակադոպինգային գործակալության բողոքարկումներին, ռուսաստանցուն թույլ է տվել խաղերի անհատական մրցաշարին ելույթ ունենալ:
«Իմ առաջին Օլիմպիական խաղերը վերջապես ավարտված են, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ինձ առաջնորդել են դեպի մարզիկի կյանքում այս կարևորագույն իրադարձությանը՝ իմ մարզիչներին՝ Էթերի Գեորգիևնային (Տուտբերիձե), Սերգեյ Վիկտորովիչին (Դուդակով), Դանիիլ Մարկովիչին (Գլեյխենհաուզ)։ Դուք ձեր գործի բացարձակ մասնագետներն եք։ Դուք ոչ միայն մարզում եք, այլև սովորեցնում եք հաղթահարել ինքդ քեզ, ինչն օգնում է ոչ միայն սպորտում, այլև կյանքում: Ձեզ հետ ես ինձ զգում եմ պաշտպանված և կարող եմ անցնել ցանկացած փորձության միջով։ Շնորհակալություն, որ օգնում եք ինձ ուժեղ լինել»,- գրել է Վալիևան։
Ուրբաթ օրը Վալիևան վերադարձել է Պեկինից, որտեղ անցկացվում էին Օլիմպիական խաղերը։ 15-ամյա Վալիևան թիմային մրցաշարում հաղթել է Ռուսաստանի հավաքականի կազմում և անհատական մրցումներում գրավել է չորրորդ տեղը: Թիմային մրցումների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի չի ունեցել։