https://arm.sputniknews.ru/20220131/arajik-harutjunjani-hramanagrvov-steghtsvel-e-sahmanadrakan-barepvokhumneri-handznazhvoghvov-38147350.html
Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
Sputnik Արմենիա
Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը կգլխավորի Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T18:23+0400
2022-01-31T18:23+0400
2022-01-31T18:26+0400
արցախ
սահմանադրություն
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_0:84:1600:984_1920x0_80_0_0_c720f2e15b95637e6708505c6bc437be.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:Հիշեցնենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:Հավելենք, որ ՀՀ–ում նույնպես հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5596d28ed1b56cdcb4368c052f9d336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
արցախ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
18:23 31.01.2022 (Թարմացված է: 18:26 31.01.2022) Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը կգլխավորի Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական
կայքից։
«Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:
Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հիշեցնենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն
հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Հավելենք, որ ՀՀ–ում նույնպես
հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։