https://arm.sputniknews.ru/20211203/charencavanum-tunn-ajrelu-ev-mvory-spanelu-kaskatsanqvov-dzerbakalvel-e-36amja-dustry-36020216.html
Չարենցավանում տունն այրելու և տարեց կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36–ամյա թոռը
Չարենցավանում տունն այրելու և տարեց կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36–ամյա թոռը
Sputnik Արմենիա
Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ: 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T18:15+0400
2021-12-03T18:15+0400
2021-12-03T18:47+0400
հայաստան
սպանություն
կին
չարենցավան
դուստր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/03/36021216_0:0:1600:901_1920x0_80_0_0_9994ef3903fe29df04f490e3ea638e44.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և նշված տան բնակիչ, 89-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Այսօր` ժամը 05:30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում, ներսում լսվում է երեխայի լացի ձայն, ու ծուխ է նկատվում։Փրկարարների մարել են հրդեհը և բնակարանում հայտնաբերել նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև վերջինիս 36-ամյա թոռը և նրա 5-ամյա դուստրը, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն:12 և 10 տարեկանների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս 36-ամյա դուստրը:Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:Նշենք, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ, և կանխատեսելի էր, որ նման դեպք կարող է լինել։Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/03/36021216_200:0:1401:901_1920x0_80_0_0_53cbf1442f2cb41df1600fa3dbeb2c80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, կին, չարենցավան, դուստր
հայաստան, սպանություն, կին, չարենցավան, դուստր
Չարենցավանում տունն այրելու և տարեց կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36–ամյա թոռը
18:15 03.12.2021 (Թարմացված է: 18:47 03.12.2021) Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և նշված տան բնակիչ, 89-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Այսօր` ժամը 05:30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում, ներսում լսվում է երեխայի լացի ձայն, ու ծուխ է նկատվում։
Փրկարարների մարել են հրդեհը և բնակարանում հայտնաբերել նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:
Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև վերջինիս 36-ամյա թոռը և նրա 5-ամյա դուստրը, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս 36-ամյա դուստրը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն
ասել են, որ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ, և կանխատեսելի էր, որ նման դեպք կարող է լինել։