https://arm.sputniknews.ru/20211012/hajastann-u-surb-atvory-hamagvortsakcutjan-masin-pvokhymbrnman-hushagir-en-stvoragrel-34193324.html
Հայաստանն ու Սուրբ Աթոռը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու Սուրբ Աթոռը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուսով է, որ հուշագիրը կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը։ 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T10:31+0400
2021-10-12T10:31+0400
2021-10-12T10:34+0400
հայաստան
արմեն սարգսյան
վատիկան
հուշագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/0c/34193225_0:25:1500:869_1920x0_80_0_0_a8f49adc3ace251f712c633138c24966.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Վատիկանում, այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Տեղեկությունը հայտնում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։Հիշեցնենք` երեկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/0c/34193225_106:0:1395:967_1920x0_80_0_0_853d7a67d483aeff66b80bc773de95e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, վատիկան, հուշագիր
հայաստան, արմեն սարգսյան, վատիկան, հուշագիր
Հայաստանն ու Սուրբ Աթոռը համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
10:31 12.10.2021 (Թարմացված է: 10:34 12.10.2021) ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուսով է, որ հուշագիրը կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Վատիկանում, այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Տեղեկությունը հայտնում ՀՀ նախագահի
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։
Անդրադառնալով
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։
«Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,- ասել է ՀՀ նախագահը։
Հանդիպմանը հաջորդել է
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։
Հիշեցնենք` երեկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում
ընդունել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: