https://arm.sputniknews.ru/20210928/erevanum-teghi-unecats-spanutjuny-bacahajtvel-e-dzerbakalvel-e-29-amja-eritasardy-33728206.html
Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը
Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ այս գիշեր տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T17:21+0400
2021-09-28T17:21+0400
2021-09-28T17:25+0400
հայաստան
սպանություն
կրակոց
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/1c/33713017_0:0:1600:900_1920x0_80_0_0_cd9afa1d946d82f3c4db0a8d43d6ddd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ այս գիշեր տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ հաղորդագրության` ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է, 29 տարեկան: Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:Կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, իսկ վերջինիս կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը 27-ամյա Դիանա Դարբինյանն է` Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկը։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/1c/33713017_200:0:1400:900_1920x0_80_0_0_6a2a00c5a3579653770bfbcf2fa2a623.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, կրակոց, երևան
հայաստան, սպանություն, կրակոց, երևան
Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը
17:21 28.09.2021 (Թարմացված է: 17:25 28.09.2021) ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ այս գիշեր տեղի ունեցած
սպանությունը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է, 29 տարեկան:
«Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու կասկածանքով»,– տեղեկացնում է ՔԿ–ն:
Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, իսկ վերջինիս կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Shamshyan.com–ի տեղեկություններով`
մահացածը 27-ամյա Դիանա Դարբինյանն է` Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկը։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։