https://arm.sputniknews.ru/20210913/pashinyan-em-nerkayacucich-28994824.html
Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերի, խոսել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման մասին: 13.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-13T17:37+0400
2021-09-13T17:37+0400
2021-09-13T17:37+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28994605_0:0:1670:940_1920x0_80_0_0_ada43f470d3991d73bf200f9e85d1cfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո ԿլաարԱվելի վաղ այսօր Տոյվո Կլաարի հետ հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
https://arm.sputniknews.ru/20210729/adrbejani-zun-petqe-anhapax-durs-ga-hayastanic-grigoryan-28480040.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28994605_186:0:1670:1113_1920x0_80_0_0_34a5d2ef0e416478899663cf2a57196d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերի, խոսել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք կառավարության
մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:
Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ: