00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով

© Photo : Facebook / Գորիսի համայնքապետարան / Goris MunicipalityМэр Гориса Аруш Арушанян
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Բաժանորդագրվել
Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Նրան պատկանող անշարժ գույքի վրա դրվել է կալանք` պետությանը պատճառված վնասի չափով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն` հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Сергей Копыркин во время посещения отдельных групп 102-ой российской военной базы в Горисе и российского миротворческого контингента в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
ՌԴ դեսպանը Գորիսում հանդիպել է Առուշանյանին և ծանոթացել ռուս զինծառայողների առօրյային

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքնությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, ապա Գորիսի ավագանու որոշմամբ այն դրել աճուրդի:

Միևնույն ժամանակ Առուշանյանն իր ազգականի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և հաջորդ օրը` 2019թ. հունիսի 14-ին, հրապարակային սակարկությունների ծանուցման կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին:

Իսկ 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը:

Այնուհետև Ա. Առուշանյանը Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում համայնքին պատկանող ընդհանուր 12,425 քմ մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության ու այլ թույլտվությունների, ինչպես նաև այդ հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի, 2020թ.–ի երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ընդերքի օգտագործում` 25939,1խմ ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդում, վերամշակում և իրացում։

Առուշանյանը կներկայանա՞ ՔԿ. փաստաբանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարում

Ըստ ՔԿ–ի` դրա արդյունքում համայնքին ու շրջակա միջավայրին հասցվել է 699 737 ՀՀ դրամի, տարածքի հողատերերին` 774 198 դրամի և պետությանը՝ 28 218 821 ՀՀ դրամի վնաս:

Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերությունում էլ գույքագրման արդյունքում 2020թ–ին արձանագրվել է 33 000 000 դրամի պակասորդ։ Պարզաբանումների ու պատճառված վնասը հատուցելու նպատակով 2020թ. փետրվարին Առուշանյանը ընկերության պահեստ է կանչել ընկերության մի աշխատակցի, որից սպառնալիքներով ենթադրյալ վնասի դիմաց պահանջել է նրա «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, ստիպել է գրավադրել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած գումարը հանձնել իրենց:

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինվորականներին հնարավոր է հետ շպրտել. Առուշանյանն ասաց` ինչպես

Այդ նպատակով նա վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, աշխատակցի անձնագիրը, ինչպես նաև նրա կնոջ ծնողներին պատկանող` Գորիս համայնքում գտնվող բնակարանի փաստաթղթերը:

Տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով տան փաստաթղթերն իր տեղակալի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է Առուշանյանի մոտ։

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Գորիսի փողոցներում շրջանցել է Առուշանյանի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենան, ինչը զայրացրել է համայնքի ղեկավարին։ Նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով:

© Investigation CommitteeՎիճաբանություն՝ Գորիս համայնքի ղեկավարի և նույն համայնքի բնակչի միջև (1)
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Վիճաբանություն՝ Գորիս համայնքի ղեկավարի և նույն համայնքի բնակչի միջև (1)

Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթին, ապա ձախ աչքի շրջանին, որից հետո հայհոյելով շարունակել է հարվածել նրա դեմքին ու մարմնի տարբեր մասերին։

Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Իսկ վերջում էլ Առուշանյանը հայհոյելով պոկել է մեքենայի համարանիշը:

Ձեռք բերված այս փաստերով Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրություն), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքօգտագործման կանոնները խախտելը), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա դրվել է կալանք` պետությանը պատճառված վնասի չափով։

Առուշանյանի երկու ընկերներին ևս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ապօրինի ձեռնարկատիրության հոդվածներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մարդ է ծեծել, ուրիշի գույքը փորձել է գրավ դնել. ՔԿ–ն՝ Առուշանյանի գործի մասին

Լրահոս
0