Արցախա-ադրբեջանական պատերազմում վերին կամ ստորին վերջույթները կորցրած զինհաշմանդամները 2021-ին կապահովվեն նոր, որակյալ ու բարձր ֆունկցիոնալություն ապահովող պրոթեզներով։
«Աջլիկները կարող են գրել, ծանրություն բարձրացնել, այսինքն` ֆունկցիոնալ ձեռքեր, որին սովորելն էլ ամիսներ կտևի, բայց այդ պրոցեսները նրանց կյանքի որակն ավելի բարձր կդարձնեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` մինչև պատերազմն էլ նախատեսում էին կենտրոնում պրոթեզարան հիմնել։ Գիտեին`ինչ, որքան ու որտեղից պետք է ձեռք բերել։ Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ստիպեցին գործընթացն արագացնել։
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ
«Նիդեռլանդների համահայկական հիմնադրամի աջակցությամբ տղաները կունենան ձեռքի բիոնիկ պրոթեզներ. ծրագիրը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, ոտքի մասով արդեն զբաղվում ենք մենք»,- նշեց կենտրոնի տնօրենը։
Այրվածքաբանության կենտրոնը դատարկվում է. հերոսները տուն են գնում
Նոր պրոթեզները 30-60000 եվրո, երբեմն ավելի թանկ արժեն, սակայն Մինասյանը հավաստիացնում է` հիմնական բյուջեն ունեն, առաջիկայում էլ մի նոր դրամահավաք կհայտարարեն, որ տղաներին ավելի որակյալ պրոթեզներով ապահովեն։
Իռլանդիայի և Գերմանիայի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվել. գերժամանակակից ու բարձր ֆունկցիոնալությամբ պրոթեզները Հայաստան կբերվեն 2021թ-ի հունվարի վերջին։ Մի փոքր էլ համբերություն, և տղաները կմոռանան, որ հայրենիքի համար մղվող ծանր մարտերում ձեռք կամ ոտք են կորցրել։
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել