ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սանիտարական ավիացիան փրկել է տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր` տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ուղղաթիռն օդ բարձրանում հերթական վիրավորին օգնության հասնելու համար։
Հիշեցնենք` պատերազմական օրերին` նոյեմբերի 3-ին, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սանավիացիան համալրվել է ևս մեկ ուղղաթիռով: Այսինքն` այս պահին ունենք արդեն 3 ուղղաթիռ։
Չինաստանից Հայաստան է գալիս թթվածնի արտադրության կայանների հերթական խմբաքանակը