Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում

Բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, տուժածների մասին չի հաղորդվում:
Sputnik
Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստային տարածքում, մարման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 60 հրշեջ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել էին տեսանյութեր, որոնցում երևում է օդանավակայանի մոտակայքից բարձրացող սև ծխի հսկայական սյունը:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհտ պատճռաներն այս պահին հայտնի չեն:
Օդանավակայանը կառավարող Groupe ADP միջազգային ավիացիոն օպերատորը հայտարարել է, որ պահեստային տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, կապ չունի օդանավակայանի հետ: