Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ստեփան Կուզնեցովին: Ֆուտբոլիստը վետերանին նվիրել է անվանական մարզաշապիկ, հուշանվերներ և ակումբային խորհրդանիշներով պարագաներ,զրուցել է նրա մեծ ընտանիքի հետ:
Ֆուտբոլիստի այցը Հաղթանակի օրվա առթիվ պատասխան քայլ էր. ավելի վաղ վետերանը խորհրդանշական հարվածով բացել էր Ռուսաստանի գավաթի շրջանակում կայացած «Կրասնոդար»-«Դինամո»(Մոսկվա) հանդիպումը:
Պատերազմի մասնակից Ստեփան Կուզնեցովը տանկային գնդի կազմում ազատագրել է Արևմտյան Ուկրաինան: Կրասնոդարի պատվավոր բնակիչը երկրպագում է «ցուլերին» և դիտում է թիմի բոլոր խաղերը: