Մոսկվայի շքերթի ժամանակ ՌԴ օրհներգը հնչեց զենքերի համազարկերի ուղեկցությամբ

Շքերթին մասնակցելուց առաջ զինծառայողները Վատուտինկի գյուղում գտնվող իրենց մշտական բազայից մոտ 50 կիլոմետր քայլել են դեպի Մոսկվա:
Sputnik
Մոսկվայի ռազմական օկրուգի՝ հրետանու մարշալ Վ. Մ. Միխալկինի անվան դիվիզիոնը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ Հայրենական մեծ պատերազմի տարիների ԶԻՍ-3 18 թնդանոթներից հրետանային 11 համազարկ հնչեցրեց։
«Հաղթանակը միշտ եղել է և միշտ էլ լինելու է մերը։ Համոզված եմ, որ մեր գործը ճիշտ է։ Մենք միասնական ենք», - իր ելույթում ասաց Պուտինը, և հնչեցին համազարկերը։
Շքերթին մասնակցելուց առաջ զինծառայողները Վատուտինկի գյուղում գտնվող իրենց մշտական բազայից մոտ 50 կիլոմետր քայլել են դեպի Մոսկվա: Հրետանային զենքերը տեղակայել են «Վասիլևսկի սպուսկ» հրապարակում։
Հաղթողների սերնդի մեծ սխրանքը ոգեշնչում է մարտիկներին․ Պուտին