Մակրոնը Գյումրիում է․ նա ծաղկեպսակ դրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գյումրիում է։
Մակրոնը Գյումրիում է
Մակրոնը ծաղկեպսակ դրեց 1988 թվականի ավերիչ անմեղ զոհերի հուշակոթողի մոտ։ Մինչ ծաղկեպսակը հուշակոթողի մոտ դնելը Ֆրանսիայի նախագահին մոտեցավ փրկարարի հանդերձանքով մի տղամարդ և ֆրանսերենով դիմեց Մակրոնին։ Տղամարդը նշեց, որ ինքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներ կատարելու համար է եկել Հայաստան ու այդ ժամանակվանից սկսել է ապրել այստեղ։ Փրկարարն այժմ Տավուշի մարզում է բնակվում։
Փրկարարը, որին թույլ տվեցին մոտենալ Մակրոնին և Փաշինյանին, Բեռնար Ժաննենն է։ Երիտասարդ հրշեջը 1988 թվականին Լենինական է եկել ֆրանսիական հումանիտար կազմակերպության ջոկատի հետ։
Ֆրանսիա վերադառնալուն պես նա ստեղծել է «Քաղաքացիների անվտանգության և շրջակա միջավայրի օգնության ասոցիացիա» մարդասիրական կազմակերպությունը։ 1990-ականներին սկսել է հանդերձանք գնել Հայաստանի փրկարար ջոկատների համար և նրանց համար մի քանի դասընթաց է անցկացրել։
2018 թվականին Բեռնարը թոշակի է անցել ու ընտանիքով որոշել է տեղափոխվել Հայաստան, այժմ նա Ենոքավանում հյուրանոց է կառավարում։ Նա ժամանակ առ ժամանակ գալիս է Գյումրի և հանդիպում այն ընտանիքին, որի տանը նա ապրել է1988-ի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկել է նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Մակրոնը ծաղկեպսակ դրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը զբոսնել է Երևանում, հասցրել 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։
Ձեր աջակցությունը Փաշինյանին միջամտությո՞ւն չէ ԱԺ ընտրություններին․ Մակրոնի պատասխանը