Մխիթարյանն օգնեց «Ինտերին» ժամկետից շուտ դառնալ Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Հենրիխը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և գոլ խփեց 80-րդ րոպեին: SofaScore մարզական ծառայությունը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,4 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Միլանի «Ինտերն» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում իր հաղթանակն ապահովեց մրցաշարի ավարտից երեք տուր առաջ, դրանում իր ավանդն ունեցավ նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտերը» ապրիլի 3-ին 2:0 հաշվով հաղթեց «Պարմային» 35-րդ տուրի խաղում: Աչքի ընկան Մարկուս Թյուրամը (45+1) և Հենրիխ Մխիթարյանը (80):
«Պարմայի» նկատմամբ հաղթանակը «Ինտերին» թույլ տվեց վաստակել 82 միավոր և ձևակերպել չեմպիոնությունը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ։ Միլանյան թիմի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ 12 միավոր է։
«Պարման» 42 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
«Ինտերը» 21-րդ անգամ է Իտալիայի չեմպիոն դառնում, А Սերիայի ավելի շատ տիտղոսներ ունի միայն «Յուվենտուսը» (36):
Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան․ ԶԼՄ