ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դերասանուհին փողոցն անցել է սխալ տեղով։ Արագ ընթացող «Տոյոտան» հարվածել է նրան», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ կինը տեղում մահացել է։ Նա 53 տարեկան էր։
Ռիբալկոն հայտնի էր Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) իր ելույթներով։
2003թ-ին «Արևից հոգնածները» թիմի կազմում դարձել է ՈւՀԱ-ի Բարձրագույն խմբի չեմպիոն։