«Մոսադի» օգտին լրտեսության մեղադրանքով Իրանում մահապատժի են ենթարկել 2 տղամարդու. Tasnim

Մահապատժի ենթարկվածներից մեկը «Մոսադի» աշխատակիցներին երկրի մասին գաղտնի տեղեկատվություն էր փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության բաց փուլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Իրանի իշխանությունները իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով մահապատժի են ենթարկել երկու տղամարդու։ Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» գործակալությունը:
«Յակուբ Կարիմպուրը և Նասեր Բեքրզադեն, որոնք մեղադրվում են տեղեկատվական համագործակցության և սիոնիստական ռեժիմի ու «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ, օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն` երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո կախաղան են բարձրացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության փոխանցմամբ՝ Կարիմպուրը «Մոսադի» աշխատակիցներին երկրի մասին գաղտնի տեղեկություն է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության բաց փուլում: Հետաքննությունը բացահայտել է, որ երկրորդ մահապատժի ենթարկվածը՝ Բեքրզադեն, օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակիցներին տեղեկություններ է փոխանցել կարևոր պետական, նահանգային և կրոնական գործիչների, ինչպես նաև Իրանի համար այնպիսի կարևոր վայրերի մասին, ինչպիսին Նաթանզն է:
Իրանում խստացրել են լրտեսության համար պատիժը
Նաթանզում է գտնվում Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկը, որը 2025 թվականի հունիսին հարվածի էր ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։