Սլովակիայի վարչապետը գիշերային հերթափոխով բեռնակիր է աշխատել մայիսի 1-ի գիշերը

Ֆիցոն արդեն մի քանի տարի շարունակ մայիսի 1-ի գիշերը անվճար աշխատում է գիշերային հերթափոխով:
Sputnik
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերն աշխատել է որպես խանութներ և հիվանդանոցներ հաց մատակարարող բեռնակիր՝ այդ կերպ արտահայտելով իր հարգանքը աշխատավոր մարդկանց նկատմամբ:
«Ողջունում եմ ձեզ գիշերային հերթափոխով [աշխատանքի ժամանակ]: Հիմա մենք գտնվում ենք Նովա-Դուբնիցա քաղաքում, ուր հենց նոր հասցրել ենք թարմ հացի և թխվածքի խմբաքանակը»,-տեսանյութում ասել է Ֆիցոն:
Ֆիցոն ապահովել է բեռնատարի բարձումն ու բեռնաթափումը, որը լուսաբացին հացի գործարաններից մեկի արտադրանքը հասցնում է մեծածախ պատվիրատուներին:
Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով