Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը

Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։
«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցում երթևեկությունը վերահսկել մինչև պատերազմի ավարտը. ԱԽ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։
ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական ​​հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct) անվանումը, մանրամասն նկարագրվել է ապրիլի 29–ին ԱՄՆ դեսպանատներին ուղարկված Պետդեպի ներքին հեռագրում, որում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ օտարերկրյա կառավարությունները միանան դրան», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։
Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը