Հրդեհ Մոսկվայի նորակառույց շենքերից մեկում. մահացածներ և տուժածներ կան

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա:
Sputnik
Մոսկվայի հյուսիսում գտնվող նորակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
Նախնական տվյալով՝ մահացել է 3 մարդ, 7-ը՝ վնասվածքներ ստացել։
Փրկարարները շարունակում են մարդկանց դուրս բերել այրվող շենքի երկրորդ հարկից:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա:
Տուլայի մարզում 2,8 հազար քմ մակերեսով պահեստ է այրվում