ՀՀ–ի և Մոլդովայի որոշ ՀԿ–ներ աշխատում են վարկաբեկել ՌԴ–ի հետ հարաբերությունները. Շևցով

ԱԽ–ի քարտուղարի տեղակալի խոսքով՝ ՀԿ-ների զգալի մասը փորձում է վարկաբեկել ինտեգրացիոն գործընթացները նաև հետխորհրդային երկրների տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ այժմ, վիճակագրության համաձայն, Մոլդովայում մոտ 14 հազար ՀԿ– է գրանցված, Հայաստանում՝ մոտ 9 հազար։
«Եվ դրանք բոլորն աշխատում են... Գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունն ակնհայտորեն աշխատում է երկկողմ հարաբերությունները, մերձավոր արտերկրում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ», – հայտարարել է Շևցովը։
Նշենք, որ Մոսկվայում անցկացվում է «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական–վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովը։
Շոյգուն զգուշացրել է Քիշնևին` ՌԴ-ն Մերձդնեստրում իր քաղաքացիներին կպաշտպանի ամեն կերպ